Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/106

Այս էջը հաստատված է

մասերում զիջում են սեմականներին, առավել ևս այդ չի նշանակում, թե պրոմեթեիդյան լեզուները ծագել են անմիջնորդաբար սեմական լեզուներից, թե լեզուների պրոմեթեիդյան սիստեմը անմիջականորեն սեմական լեզուների հետագա զարգացումն է։ Այսպիսի միտքը խոր թյուրիմացություն կլիներ։ Հաբեթական բուրգը[1] հնդևրոպականից տարբերվում է ոչ միայն նրանով, որ հնդևրոպաբանները, ելնելով նախալեզվի միասնությունից, բուրգը գլխիվայր էին դնում, որպեսզի միավորից գնան դեպի բազմաթիվությունը, դեպի մարդկային լեզվի բազմազան տեսակների լայն ցրվածությունը, իսկ հաբեթաբանը, ելնելով բոլոր լեզուների զարգացման աստիճանի նույնությունից,— լեզուներ, որոնք բազմաթիվ են և իրենց ֆորմացիայի մեջ չամրացած,— դնում է դեպի ընդհանուր միասնական լեզվի աճումը որոշ ուղիներում։ Եթե բանն այդպես լիներ, այդ կնշանակեր, որ մեկ պարզությունն ու միամտությունը փոխարինվում է մեկ ուրիշ պարզությամբ։ Ստեղծագործության պրոցեսում եղած բազմաթիվ բազմազան մոմենտներից յուրաքանչյուրը պահանջում է իր հատուկ հաշվառումը։ Հաբեթական տեսությունը բնավ չի խորշում լեզվաստեղծության կամ լեզվական ստեղծագործության ձևական կողմերից, բայց կան ուրիշ կողմեր էլ, որոնք ենթակա են հաշվառման, և բոլոր կողմերում էլ դիտողությունները կատարվում են ոչ միայն փաստական դրության նկատմամբ, ինչպես որ այն կա, այլ այն բանի նկատմամբ, թե ինչպես է ստացվել այդ ստատիկ փաստական դրությունը, որոնք են նրա մեջ սկզբնական, ժառանգական տարրերը և որոնք են այն տարրերը, որ տվյալ լեզուն յուրացրել կամ զարգացրել է իր կյանքի ուղին անցնելու ընթացքում։ Վերջապես, պահանջվում է ոչ միայն այն բանի հաշվառում, ինչ զարգանում է, այլ և այն բանի, ինչ իր դարն ապրում է և մահանում:

§ 16. Մեր ծննդաբանական ծառը, որ տվել ենք „О происхождении языка“ աշխատության մեջ, կառուցված էր համաձայն ձևական տիպաբանության զարգացման սխեմայի, համաձայն լեզուների բաշխման այն հատկանիշի, ըստ որի մի կարգ լեզուներում չկա ոչ մի ձևաբանություն,— այդ այսպես կոչված անջատական կամ սինթետիկ լեզուներն են, որոնք կոչվում են նաև միավանկ (մոնոսիլաբիկ), մյուս լեզուներում կան արդեն

  1. Н. Марр, Об яфетическом теории. НВ, գիրք V, 1924, էջ 339 [Ընտ. աշխ, հ. III, էջ 31]։