Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/110

Այս էջը հաստատված է

վերլուծության, չի կարելի հասկանալ, որ հանձին մոկշանյան liш-ma ‘ձի’ բառի մենք ունենք չինարեն ma ‘ձի’ բառը, քանի որ ձևական հնէաբանությունից հիմա արդեն գայտնի է, որ liш-mа-ն խաչավորված բառ է երկու տարրից, liш կամ loш տարրից, որ նշանակում էր ‘ձի’, և mа տարրից, այն նույն ma-ից, որ կա չինարենում և նշանակում է նույնպես ‘ձի’։

Առանց իմաստաբանական հնէաբանության չէր հասկացվի, որ արդեն քանիցս պարզաբանված լատիներեն panis ‘հացը’ ազգակցություն ունի հունարեն balanos ‘կաղինի’ հետ, քանի որ միայն իմաստաբանության հնէաբանությամբ հայտնի դարձավ, որ բառերը նշանակություն ստանում են ըստ ֆունկցիայի և հողագործության երևան գալով ‘կաղինին’ փոխարինած ‘հացը’ սկսեց կրել ‘կաղինի’ անունը, որով առաջ սնվում էին։

§ 19. Հին լեզվաբանական դպրոցն ուսուցանում էր, որ փոխ են առնվում բառերը, բայց ոչ ձևերը։ Այս նույնպես վերանում է, քանի որ ձևերը նույնպես փոխ են առնվում, ընդ որում մասսայական և երկարատև շփման դեպքում լեզվի կառուցվածքը և դրա հետ մտածողությունը, հետևաբար նաև ձևաբանությունը, նույնպես կարող է մի ցեղային կազմավորումից անցնել մյուսին, ինչպես և բառարանը։ Չէ որ լեզուների ազգակցությունը ինքը բացատրվում է հենց նրանով, որ շփման հետևանքով զանազան ցեղերի հնչական խոսքի մեջ երևան են եկել ընդհանուր գծեր ինչպես բառարանային, իդեոլոգիական մասում, այնպես էլ հնչունային և ձևաբանական՝ ձևական։ Եվ ահա հենց այստեղ է, որ ծագում է տվյալ լեզվի կամ ավյալ լեզվախմբի ձևական տիպաբանության կամ ձևաբանության տարբերությունը բառարանային կազմին՝ նայած մեկ ժողովրդի հետ մյուսի ունեցած շփման տիպին, որի հետևանքով մի կարգ ժողովուրդների մոտ այդպիսի շփման շնորհիվ փոխվում էր արտաքինը, ձևաբանությունը, բայց ոչ բառարանը, մյուսների մոտ փոփոխությունն արտահայտություն էր գտնում միայն բառարանի մեջ, այսինքն այնպես է ստացվում, որ միևնույն լեզուն արտաքին տիպաբանության տեսակետից կարող է ազգակից լինել լեզուների մեկ խմբին, իսկ բառարանի տեսակետից՝ լեզուների մի այլ խմբի։ Պարզ է, որ լեզուների դասակարգումը հաշվի պետք է առնի փոխհարաբերությունների և՛ այս կողմը։

Սակայն, նյութական կուլտուրայի հետ, նաև հասարակական ձևերի պատմության հետ կապ ունենալու մատնանշումը, մինչև