Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/113

Այս էջը հաստատված է

բան է, որ բաղաձայնների ավելի բարդ կազմը բնորոշում է լեզվի ավելի հին սիստեմ, ուստի և մեզ չի զարմացնում, որ պրոմեթեիդյան («հնդևրոպական») լեզուներում, օրինակ ռուսերենում, չկան ոչ հետնալեզվային կիսաշփականներ ḱǁḳ, ğǁg, qǁq, ոչ սպիրանտներ ho, ոչ էլ, մանավանդ, հ՛, ոչ առաջնալեզվային կիսաշփականներ ṫ‖ṭ, ďǁḍ և այլն:

Հին, ոչ միայն դիֆուզ, այլև դիֆուզուիդ, ըստ հնչահոդաբաշխության նվազ կատարյալ, հնչյունների մահացման այս պրոցեսը, հնչունային սիստեմի պարզեցման պրոցեսը այդ նույն կարգով — նկատվում է և ամերիկյան լեզուներում։ Ամերիկյան լեզուների ֆոնեմաների կամ խոսքի հնչյունների կազմի աղյուսակները միմյանց հետ համեմատած այդ տեսակետից ներկայացնում են զարմանալի ակնառու ուսանելի տեսարան։ Մի լեզուներում նրանք նվազում են— մյուսների համեմատությամբ,— միանգամայն նույն կարգով, ինչ կարգով այդ նույն պրոցեսը նկատվում է հաբեթական լեզուներում, իրենց ներսում կամ հաբեթական և նրանց հաջորդող պրոմեթեիդական («հնդեվրոպական») լեզուներում։ Այս տեսակետից սեմական լեզուները ավելի հավատարիմ են մնում լեզուների զարգացման հաբեթական ստադիայի հնչյունական սիստեմի վիճակին։

Նախ՝ բանն այն չէ, որ սեմական լեզուներում պահպանվում են պատմական էպոխաների եվրոպական ականջի համար էկզոտիկ այս կամ այն կոկորդային հնչյունների ոչ միայն միջին ձայնեղության q և ձայնեղ ğ, այլև խուլ ḱ կամ համենայն դեպս կոկորդային շնչեղ (կիսաշփական), որ արաբների մոտ ներկա с արտասանությամբ ընդհանուր է, օրին., ավարականի հետ: Բանն այն է, որ ձայնեղության եռաստիճանությունը, լրացվելիք դեֆեկտով հանդերձ՝ գտնվում է լեզվի հնչյունակազմի սեմական սիստեմի հիմքում, ինչպես որ հաբեթականում է, օրին. հետնալեզվային հնչյուներում արաբերեն լեզուն դրսևորում է այդ եռյակությունը [k→] g (—v— d)→q նույնպես, ինչպես ամեն սովորական տիպի hաբեթական լեզու (մի քանի հաբեթական լեզուներում այդ շարքերը չորս են), ինչպես, օրին. վրացերենում k→g→q, նմանապես և կիսաշփականներում k (համընկել է c-ին)→ğ→q, ինչպես վրացերենում ḱ→ğ→q, կամ առաջնալեզվայիններից ատամնայինները t(t)→d→ϑ, ինչպես վրացերենում t[t]→d→ϑ