Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/114

Այս էջը հաստատված է

Մասսայաբար ոչ մի նման բան չենք գտնում պրոմեթեիդյան («հնդևրոպական») լեզուներում։ Սանսկրիտում մի շարք առաջնալեզվային կիսաշփականների առկայությունը բացատրվում է որպես «արիական» լեզվին խորթ մի լեզվի ներդրում։ Պրոմեթեիդյան («հնդևրոպական») լեզուների մեջ հարուստ բաղաձայն հնչյուններով ամենից ավելի օժտված ռուսերենի հնչյունների (բաղաձայնների) հաբեթաբանական պատկերման հաջորդ աղյուսակը ցույց կտա, թե ինչ նվազման է ենթարկվել հաբեթական սիստեմի լեզուների հնչյունակազմը։ Մենք էլ չենք խոսում պրոմեթեիդյան («հնդևրոպական»), մասնավորաբար ռուսական հնչյունների որակական առանձնահատկությունների մասին, երբ, օրինակ՝ պրոմեթեիդյան («հնդևրոպական») t հնչյունը չի ծածկում ոչ հաբեթական t (t), ոչ էլ հաբեթական ϑ-ն։

Մենք խոսում ենք յուրաքանչյուր շարքի եռաստիճանության մասին։ Ճիշտ է, հունարենում այդ եռաստիճանությունը պահպանվանված է ոչ միայն ատամնայիններում t, d, ϑ, ինչպես վրացիների մոտ t, d, ϑ, այլև, եթե հետևենք հունարեն χ-ի հնչյունային ընկալմանը հին հայերի և վրացիների կողմից որպես q, նաև հետնալեզվայիններում — x, γ, χ (k, g, q): Բայց հունարենի հարցում մենք հաճախ մի ոտքով դեռևս գտնվում ենք հաբեթական լեզուների սիստեմի շրջանում։

Իսկ ռուսերեն լեզվի հնչյունակազմի աղյուսակը առանց ձայնորդները հաշվի առնելու, այս է.