Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/115

Այս էջը հաստատված է

Հնչյունակազմի նվազումը հատուկ է լեզուների և՛ ավելի հին սիստեմների, քան պրոմեթեիդյան է («հնդևրոպականը») և մինչև իսկ սեմականը. այսպես, օրին., ուգրա-ֆիննականին։ Դեռ ավելին, բասկերեն լեզուն, որ հնագույններից մեկն է ըստ իր տիպաբանության՝ ըստ լեզուների հնագույն, այն է՝ հաբեթական սիստեմի տիպաբանության, կանգնած է արխայիկ հնչյունաբանության զարգացման կամ հաղթահարման այն նույն աստիճանին, ինչ և ռուսերենը:

Բայց բասկերենը մեկուսացման մեջ է գտնվում, նա շրջապատված է պրոմեթեիդյան («հն դևրոպական») լեզուներով, ինչպես և վերշիկերենը, որ Պամիրի մոտ է, իրանականներով, և շրջապատող լեզուների հետ շփվելով՝ բասկերենը զիջել է իր մեկից ավելի հաբեթական դիրքերը։ Բասկերենի և ռոմանական լեզուների, առաջին հերթին իսպաներենի և ֆրանսերենի, փոխհարաբերությունները մեզ համար կարող են բացահայտել նրանց փոխադարձ ներդրումները։ Առայժմ բասկերեն լեզուն ամբողջությամբ առած հանդիսանում է նույնպիսի մի մութ բիծ եվրոպական՝ թվում էր թե ամեն ինչում փայլուն կերպով հաղթական՝ գիտական լուսավորության ֆոնի վրա, ինչպես էտրուսկական