հանելուկի չլուծված մնալն է։ Այստեղ արդեն մեռած լեզվի՝ էտրուսկերենի նկատմամբ երևում է սանձը հնդևրոպաբանների ձեռքին գտնվող և նրանց տեսական կառուցվածքի կախարդանքին ենթակա ողջ արդի լեզվագիտության նույնպիսի անզորությունը կարդալու այդ լեզվով եղած արձանագրությունները, որոնք առաջին անգամ երևան են գալիս Իտալիայում սկսած 9-րդ դարից մեր թվականությունից առաջ, հետևաբար մինչև Հռոմի և հռոմեական կուլտուրայի ծագումը ու շարունակում են երևան գալ և ավելի ուշ, որպես հռոմեական դասական հասարակության նստվածք, որ մինչև օրս էլ եվրոպական գիտության բացառիկ ուշադրության առարկան է։
Լեզվագիտական հին դպրոցի պատկերացման մեջ իրենց ծագումով անհայտ լեզուների մինչև օրս էլ մեկուսացած խմբին պատկանելով՝ բասկերենը, թեպետ նա կենդանի լեզու է (ներկայացված է բազմաթիվ բարբառներով ու խոսվածքներով), լինելով երիտասարդ գրավոր լեզու (բասկական ազգային դպրության սկիզբը 15-րդ դ. հին չէ), շատ քչերի լուրջ գիտական հետաքրքրությունն է հարուցել այն տեսակետից, թե նա ինչ նշանակություն ունի այլ սիստեմների լեզուների, թեկուզ հենց պրոմեթեիդյան սիստեմի նրան հարևան լեզուների, ծագումաբանական հարցերում։
Հազվագյուտ աշխատությունները, ինչպես Համբուրգի պրոֆ. Հերման Ուրտելի (Hermann Urtel) „Zum iberischen in Südfrankreich“ հոդվածը (Sitzb. d. K. Pr. Ak. der Wissenschatten, Բեռլին, 1917, էջ 530—554), բնավ չեն թուլացնում մեր պնդումը։
Սակայն, հնչյունակազմի աղքատությամբ բնորոշվում է և չինարենը, տիպոլոգիապես հնագույն սիստեմի այդ լեզուն։ Եվ ահա ծագում է մի տարակուսեցնող հարց, ինչպես հասկանալ չինարեն լեզվի՝ կենդանի է նա, թե գրական, խորին, ամենախորին հնությունը, երբ նրա բացառիկ արխայիկության իրավունքը հաստատվում է,— եթե չվստահենք նրա նախնադարյան տիպաբանության,— առավել հին գրական տրադիցիաների գոյության և չինական լեզուն առավել հին դպրություններից մեկում պահպանելու վկայությամբ։ Ինչպես հաշտեցնել չինական լեզվի այս անվիճելի հնությունը նրա հաղթահարված հնչյունական սիստեմի փաստի հետ,— մի սիստեմ, որպիսին պատշաճ կլիներ, որ ունենար լեզուների առավել հետնագույն մի սիստեմի, հատկապես