պրոմեթեիդյան («հնդեվրոպական») սիստեմի որևէ շարքային ներկայացուցիչ։
Հենց այստեղ է, որ պետք է հաշվի առնել լեզվի ուսմունքի մեջ այն մոմենտը, որի մասին արդեն խոսվել է և դեռ քանիցս հարկ կլինի խոսել. լեզվի ստեղծագործությունը կատարվում է շարժման մեջ, ժողովրդի պատմական կյանքի զարգացման պրոցեսի մեջ. սկզբում ոչինչ չկա և, հետևապես, չնայած չինարենի տիպի արխայիկությանը, չնայած նրա պատկանելիությանը հնագույն մի սիստեմի, լեզվի մեջ նկատվում են ինտենսիվ՝ կուլտուրականորեն ապրած կյանքի գծեր, այդ թվում և հնչյունների նոր սիստեմ, բայց այդ չի խանգարում տիպաբանության հնությանը, որի մասին դեռ հատուկ կերպով խոսելու ենք:[1]
§ 22. Ասենք՝ փաստական դրությունն էլ այնպես է, որ սիստեմներից ամեն մեկը իր հետագա երկարատև պատմականորեն առանձնացած գոյության ու զարգացման ընթացքում այնպես է կտրված ամեն մի ուրիշ սիստեմից, որ միանգամայն բնական էր ենթադրել, թե յուրաքանչյուր սիստեմ տարբեր ծագում ունի և տարբեր սիստեմներն ընդունել իբրե տարբեր ռասաներ։ Այս տեսակետից բոլորովին առանձին են կանգնած հաբեթական լեզուները։ Հաբեթական լեզուները բնավ էլ մեկ միաձույլ տիպ չեն։ Նրանց մեջ նույնպես նկատվում են տարբեր սիստեմների սինթետիկ — անջատական տիպից մինչև այս կամ այն շեղումն ունեցող թեքական տիպը, բայց հասարակայնության զարգացման տարբեր էտապների ծնունդ հանդիսացող տարբեր սիստեմների միջև կա ակնհայտ, գիտականորեն հիմնավորող և հաշվի առնվող կապ, որովհետև ամեն մի նոր սիստեմ պահպանում է հաղթահարված սիստեմի ցայտուն հետքերը կամ վերապրուկները։ Յուրաքանչյուր սիստեմ հաջորդի նկատմամբ դեռևս մի տեսակ չմաշված է կամ պոտենցիալ։
Այդպես է օրինակ, դերանվանական-կցական հոլովումը, որի իլուստրացիան տրվեց ենթակայական հոլ, վրացական kaϑ-m+an-ի օրինակով, որտեղ գոյական անունն ինքն անփոփոխելի է, բայց որոշվում է որպես ենթակայական հոլ. ըստ նրա կցորդվող դերանվան ձևի։ Հոլովական ձևերի այսպիսի կազմավորումը հազիվ թե հետնագույն երևույթ լինի, ինչպես թվում էր առաջ, համեմատած այն բանի հետ, որ կցման որոշ տիպում
- ↑ Ի դեպ տես վերևում, էջ 84: