Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/118

Այս էջը հաստատված է

այն բառի կողքին, որի դիրքը դարձվածքի մեջ պահանջում էր որոշել, դրվում էր ֆունկցիոնալ բառ առանց դերանվան, որ մատնանշում էր նրա դերը նախադասության մեջ որպես նախորդող, արդեն նշանակություն ունեցող, բառի դեր։ Եվ ահա հետագայում, երբ արդեն ծագեց թեքումը և կազմավորվեց տրակ. հոլովը, վրացական տրակ.−հայցականում (մեկ օբեկտիվ հոլով) առանց դերանվան միջնորդության, sa մասնիկի օգնությամբ, որ վերապրուկն է օժանդակ ‘տուն’ կամ ‘ձեռք’ saql-sa ‘տան մeջ’ բառի, վերապրուկորեն նրան առընթեր սկսեց երևան գալ ու հաստատվեց բացարձակորեն ավելորդ ֆունկցիոնալ шina բասը, saqlsaшina ‘տանը+ներսում’ шina բառը՝ ‘ներսում’ (←‘տուն’) հասկանալի կլիներ և կպահանջվեր, եթե saql ‘տունը’ չունենար տր. հոլով՝ տեղ ցույց տվող saql-sa բառի նշանակությամբ, չունենար ոչ մի ձև՝ հնչելով saql, բնականորեն ընդունելով шinasaql шina ‘տուն ներսում’, ‘տան մեջ’:

Սակայն այս անգամ մնալով հնչյունների վերաբերյալ գիտության շահերի սահմաններում, պետք է պատրաստվել նաև նրանց ձևափոխություններին երկու տեսակետից՝ ստատիկ կամ ստատիկ կամ համախրոնիկ, երբ դուք համեմատում եք ազգակից լեզուների հնչյունների առկայությունը՝ նրանց կայունացած ձևերով, նորմաների կայունացմամբ հանդերձ, և դինամիկ կամ դիախրոնիկ տեսակետից, երբ համեմատում եք հնչյունների միմյանց հաջորդած վիճակները այն լեզուներում, որոնք զարգացել են իրարից, ավելի ճիշտ՝ մի շարք ուրիշների խաչավորումից, ընդ որում լեզուների միմյանց փոխազդած վիճակները, իսկապես ասած տիպականորեն միմյանց փոխարինած լեզուները պատկանում են արդեն զանազան սիստեմներից և հնչյունների վիճակների այս հաջորդման ժամանակ դիտվում են ինչպես մի ինչ-որ հոսուն, հարափոփոխ բա՝ նոր կազմավորված տիպի զանազան մասերում՝ նայած խաչավորմանը։

Միևնույն մակարդակի հնչյունային անցումները հոմոխրոնիկաբար (ստատիկորեն)

Սլ. վրաց. Շչ. մեգ. ճան.
saql ‘տուն’ (←*saqal) шo-qor − 0-qor