Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/123

Այս էջը հաստատված է

ցեղի նորմալ լեզվական առանձնահատկությունների շրջանակից: Սուլականների և շչականների փոխհաջորդումը (sǁш և այլն) համաձայնեցվածությունն է միմյանց մոտիկ երկու լեզվական շրջանակների՝ երկու խմբի, ասես թե պայմանավորվածությունը երկու տնտեսական կոլեկտիվի, ապա երկու դասակարգի, երկու ցեղախմբի, իսկ բաղաձայնների փոխարկումները՝ t−k, ṫ−ḱ և այլն, այսինքն առաջնալեզվային t, d, ϑ, ṫ, ď, ϑ-ի և այլն փոխարինումը հետնալեզվայիններով՝ k, g, q, ḱ, ğ, q և այլն, ինչպես նաև թույլ՝ sǁш−hǁс և այլ հնչյունների փոխարկումը երկու միմյանցից ավելի հեռու կանգնած լեզուների, երկու ճյուղերի նվաճած համաձայնեցվածությունն է, ասես թե պայմանավորվածությունը երկու կողմերի, անցյալում երկու տնտեսա-կոլեկտիվային՝ կազմակերպությունների որոնցից յուրաքանչյուրը իր հերթին ներկայացնում է ցեղային միավորների ավելի սերտ միություն, որոնք նույնպես ասես թե պայմանավորվել են նաև լեզվի վերաբերյալ սոցիալական խմբավորման վերջնական ձևում։

§ 26. Սակայն այս բոլորը նկատվում է լոկ վերապրուկորեն, քանի որ ներկայումս չկա ոչ մի չխաչավորված լեզու։ Դեռ ավելին. գոյացած հնչյունային լեզուն սկզբում էլ չի պատկերացվում չխաչավորված, մինչև խաչավորումը հնչյունային լեզու չի եղել և չէր կարող լինել, այսինքն մինչև խաչավորումը չեն եղել տնտեսական կոլեկտիվներ, որոնցից և ոչ թե հոտային հորդաներից, ինչպես մենք ևս ենթադրում էինք առաջ, ավելի ուշ կազմավորվեցին ցեղեր, լեզու ունեցող մարդկային ցեղեր, հնչալեզու ունեցող առանձնապես ամրակուռ ցեղեր, որոնք առաջ էին եկել ոչ թե արյունակցորեն հայր և մայր զույգերից, այլ ընդհանուր տնտեսության հիման վրա առաջացած միավորության մեջ, միայն կոլեկտիվ աշխատանքի պայմաններում բավարարվող պահանջմունքներից,— միավորություն, ստեղծված աշխատանքի, resp. արդյունահանման և պաշտպանության համար։ Հետևաբար չեն եղել պարզ ցեղեր, պարզ, չխաչավորված լեզուներով, ընդհանրապես չեն եղել չխաչավորված լեզուներ, բայց նրանք, ովքեր չէին խոսում հնչական լեզվով (սակայն արդեն վաղուց խոսում էին գծային, ավելի ճիշտ՝ կինետիկ լեզվով), ունեին կոլեկտիվորեն տարբերվող, հետագայում՝ էթնիկական, արդեն ցեղային, երբեք ոչ-կենդանական, այլ մարդկային հոդաբաշխ հնչյունային կոմպլեքս, ոչ թե առանձին հնչյուն, այլ