Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/127

Այս էջը հաստատված է

թե տվյալ մոմենտում դա, այդ պրոցեսը ընդգրկե՞լ է արդյոք ամբողջ մարդկության միագումարը, ակտիվորեն է գործում նրա մեջ լեզուների այս կամ այն խումբը, թե պասիվորեն է փոխակերպվում եթե ոչ նոր տեսակի, ապա նրա տարատեսակի, թե անշարժ ընկած է անշունչ դիակի պես՝ ապրելով իրեն ավանդ թողած ստատիկայով:

§ 29. Սակայն, աղյուսակի հիմնական պակասությունը կլինի ոչ թե այդ անջատվածությունը, այլ այն, որ նրա մեջ ակնարկ իսկ չի լինի էվոլուցիոն էտապների փոխհաջորդմանը սիստեմներից ամեն մեկում։ Ըստ աղյուսակի, կարելի կլինի կարծել, թե յուրաքանչյուր լեզու կամ միատիպ լեզուների յուրաքանչյուր խումբ ներկայացնում է նոր սիստեմով ձևավորված ծնունդը մեկ ուրիշ սիստեմի, կարծես թե զարգացման պրոցեսն ունի ստեղծարար հանգուցակայաններ, զանազան ստեղծագործական էտապներ, որոնց միջև լոկ ընդարմացումն է։ Իսկ իրապես այդ կայանները կամ էտապները — լոկ շրջադարձային են կամ ռևոլուցիոն։ Նրանք պայթեցնում են հաստատուն դարձած միջավայրը և բաց անում նոր ուղիներ, որոնցով և աստիճանաբար հարդարվում է նոր տիպի գոյացումը և զարգացումը և այդ նույն ուղիներում էլ ծնունդ է առնում տարընթացությունը, տեղի է ունենում անտիթեզի ծագումը թեզիսի կողքին, որը պայքարի հետևանքով տալիս է նոր լուծում ռևոլուցիոն տեղաշարժի մեջ՝ հաջորդ հանգուցակայանում։ Ստեղծագործությունը հենց շարժման մեջ է, ոչ հանգրվաններում, ինչպես որ ոչ թե նյութի սկսման, այլ նրա անընդհատ կուտակման և դինամիկայի պրոցեսի մեջ։ Սկզբում ոչինչ չի հղել։ Հնչական լեզվի մասին համարձակորեն կարող ենք պնդել, որ սկզբում չի եղել հնչական լեզվի ոչ ոգին, ոչ մատերիա: Երբ նշվում է հնչյունային նյութը, ապա այն, որ ձեռնալեզվի կամ կինետիկ լեզվի ավանդած ունակությունների ուղիներում լոկ խարխափումով է օգտագործվում՝ սկզբում գործածության սահմանափակ աշխարհում, աստիճանաբար աճում է և ստեղծում այսպես կոչված ոգի, այսինքն ապրած-անցկացրածի փոխարեն մի հատուկ տեխնիկա նոր կյանքի իդեոլոգիայից ռեֆլեքսներ կուտակելու, այսպես կոչված հոգեբանության շնորհիվ, մի հատուկ կառուցվածք, հատուկ սիստեմ, բնականաբար իբրև որոշ պայմաններում զարգացման որոշ աստիճանի վրա որոշ հասարակայնության բավարարում — ստեղծում է մտածողության տարբեր սիստեմ,