Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/134

Այս էջը հաստատված է

էր այդ մասսայական էվոլուտիվ ստեղծագործությունը, մենք ականատես պետք է լինենք ոչ միայն նյութական կուլտուրայի հուշարձանների հնության, այլ և նրանց փոխհաջորդման, միմյանց հետ օրգանական կապ ունեցող փոխհաջորդումների մի շղթայի՝ մեկ սիստեմը մյուսին փոխակերպումով։ Որքան էլ հին է Չինաստանը, սակայն նրա լեզվի սիստեմը վկայում է, հարկավ սիստեմների տվյալ շղթայի, տարբեր ժամանակաշրջանների հնությունը, բայց ոչ փոխհաջորդումը։ Ամերիկայում տեղական լեզուները, չնայած իրենց արխայիկությանը, ասես փայտացել են իրենց զարգացման մեջ՝ կուտակման բազայի և տիպերի փոխհաջորդման բացակայությունից, մասսայից այդ տվյալներում կտրված լինելու հետևանքով, մասսա, որի մեջ այդ լեզուները հասել են զարգացման այն աստիճանին, որ մենք ներկայումս դիտում ենք. ասենք այդ ընդունում են և՛ ամերիկանիստները, որոնք ընդունում են, որ դրանք՝ ամերիկյան լեզուները ներբերել են Ասիայից գաղթեցրածները: Նույն է և՛ միջին ու հարավային Աֆրիկայի այսպես կոչված նախնադարյան լեզուների դրությունը։ Որքան էլ որ սանսկրիտը հին է և զարգացած (այն պրոմեթեիդյան է, այսինքն «հնդեվրոպական»), այն զուրկ է սկզբնական ծագումաբանական կապակցվածություններից յուր իսկ երկրի լեզուների հետ, այսինքն՝ Հնդկաստանում այն ակնհայտ կերպով եկովի է։ Ի դեպ սանսկրիտի վերլուծության աշխատանքն առայժմ թույլ է դրսեվորում և՛ Հնդկաստանի այսպես կոչված նախապատմական լեզուների հետ նրա հետնագույն խաչավորված լինելու տարրերը։

Նյութական կուլտուրայի պատմությունից անկախ, բայց արձագանքելով նրա նվաճումներին՝ նրանց զգալի ուժեղացմանն սւ ճշգրտմանը զուգընթաց, հաբեթական լեզվագիտությունը, հավատարիմ մնալով իր այն հիմնական դրույթին, որ նոր տեսակները ծագում են հների մասսայական խաչավորումից և մի կարգ սիստեմների էվոլուցիոն կապից մյուսների հետ՝ որպես արդյունք մի աշխատանքի, տեղի ունեցած ակներևաբար մեկ վայրում, նյութի առավելագույն կուտակման և երկարատև պրոցեսի պայմաններում, որի գոյությունը վկայում են փաստերը, չի կարող ենթադրել մարդկության հնչական լեզվի և, հետևաբար, նաև կուլտուրայի հայրենիքը մի այլ տեղում, քան Եվրոպան է, հատկապես արևմտյան Եվրոպան, ավելի ճշգրիտ՝ Միջերկրածովքը և նրա շրջապատը։