ճիշտ այնպես, ինչպես cul-tūra բառը։ Natura-ն կարծես թե ծագում է пascor’-ից՝ ‘ծնում’ եմ, nātus «ծնված», բայց ինչպես վրացերենում шua ‘ծնեց’ը ծագմամբ հանգում է ձեռք անվան, шu (ըստ փնջային իմաստի ‘ձեռք+կին+ջուր’), լրիվ ձևով A (սալյան) Шur տարրը, այսպես էլ ascor «ծնվել»-ը, նույն ինքն է և արտադրել, իր ծագումով առնչվում է խաչավորված երկտարր näs-c-[or]ǁnā-tūra, այն է՝ DA, այսինքն՝ ռոշ-սալյան բառին, ընդորում D (ռոշյան) տարրը na, նույնպես ինչպես և А (սալյան) տարրը tūr, resp, turǁsk-or, հավասարապես նշանակում են ‘ձեռք’ (ըստ փնջային իմաստի դարձյալ ձեռք+կին+ջուր)։ Այս կարգին է պատկանում և լատ. nanc+i+sc+or, ‘ստանալ’, ‘ձեռք բերել’, նույնպես ‘ձեռքից’ (nanc—*nas) կամ, եթե nāscor, nātus-ի սկզբի n հնչյունը համարենք gn-ի վերապրուկ, այսինքն՝ nātus-ը նույնականացնենք՝ ինչպես հնդեվրոպաբաններն են անում այդ, gnātus-ին (a—g+nā—t—us, со—g+nā—t—us), մեր առջև ունենք երեք տարրի խաչավորում՝ C (g←gn)+D(na→*nah—nas)+A(tur):
Հետևաբար, ըստ էության cul-tūra-ն և nā-tūra-ն հնատիպարում նույնիմաստ բառեր են։ Հարկավ բնության անունով չէ, որ ստեղծվող նյութական աշխարհն սկսեց անվանվել ձեռք, այլ առաջ անվանված «ձեոք»-ի արտադրանքի անունով սկսեց անվանվել բնությունը։ Եվ եթե հիմա նաև լատինական լեզվի պատմականորեն վկայաբանված հուշարձանների ժամանակներից սկսած natūra տերմինի տակ հասկացվում է մի ինչ-որ բնական բան, որպես հակադրություն արհեստական կերտվածք cultura տերմինի բովանդակությանը, ապա նախ՝ տերմինների այդպիսի զանազանումը ներդրանք է իր տեխնիկայով ու հասարակայնությամբ առած տնտեսության զարգացման հետնագույն էտապների, հետնագույն հասարակական աշխարհայացքի, հետնագույն մտածողության և առաջ հիշատակված երկու նույնիմաստ տերմիններից մեկի համապատասխանորեն օգտագործման՝ մարդկության ստեղծագործությունից անկախ նյութական աշխարհն անվանելու համար։ Երկրորդ, մարդկության զարգացման տակավին ավելի վաղ էտապներում էլ ձեռքով ստեղծած նյութական կուլտուրան և բնական նյութական աշխարհը զանազանվում էին, բայց վերջինս զանազանվում էր առաջինից ոչ թե իբրև ինքնածին անկախ արարած, ինչպես մենք այդ կցանկանայինք պատկերացնել, այլ համաձայն այն