ավելի լրիվ վերապրուկը երևան է գալիս և՛ φund fund տարատեսակում, որը պահպանել է լատիներենը՝ fund-us ‘գետին, հիմք’ ձևով, վրացերենը՝ φuď-e ‘հիմք, արմատ, գետին’ ձևով, երկու լեզուներում էլ բնություն — աստվածության, հող — աստվածության որպես ամեն ինչի հենարանի, հիմքի կամ արմատի, հող-գետնի հետնագույն կոսմիկական պատկերացման կարգով, և այդ նշանակությամբ bun բառն առկա է նաև հայերի մոտ, ինչպես և օսերի, էլ չենք խոսում պարսկերենի՝ փեհլևիի և մյուսների մասին, բայց այդ նույն բառը լայն շրթնային ձայնավորմամբ bon օսերի մոտ նշանակում է նմանապես ույժ, հնարավորություն, այսինքն՝ ըստ լեզվի հնէաբանության նույնը, ինչ որ լատ. man-us-ը, այսինքն ձեռքը։ Երկրորդ՝ շչական խմբի երկրորդ տարատեսակը, որ պահպանել է և վրացերենը φuď-e (լատիներենում fund-us) ձևով, ‘Հիմք’ և այլ իմաստով, ստորին աստիճանի վրա այդ նույն շրթնայինով *fuz-e ձևով, ներկայացնում է հիմքը հունարեն տերմին φwz+i-s, սեռ. φews+e-os-ի, այսինքն φwz-e↘φud-e դարձյալ բնություն իմաստով: Հետևաբար չի կարելի ասել, թե իբր В տարրը, որն իր հիմքով man-us ‘ձեռք’ բառն է, չի օգտագործվել բնություն և արդեն բնությունից առաջացած ածանցված բառերի իմաստով. այդպիսի նշանակությամբ այն պահպանվել է Կովկասում, Հայաստանում և Իրանում (bun), այդ նույն նշանակությամբ այն պահպանվել է Միջերկրածովքում հույների մոտ (φws+i-s), և միայն Իտալիայում այն այդպիսի խոր արմատներ չունի, գործածվելով առօրյա բառի դերով՝ բացառապես «ձեռք» իմաստով։ Իսկ ինչ վերաբերում է այն ուշադրությանը, որ ցույց է տրվել nātūra տերմինին ‘բնություն’ իմաստով այն գերադասելով cultura բառից, որոնք միմյանցից տարբերվում են միայն հիմքով կամ առաջին տարրով — D (ռոշական) տարրով natura-ի մեջ և A (սալյան) տարրով cultūra-ի մեջ, ապա ակներևաբար D տարրն Ապենինյան թերակղզում, այսինքն Իտալիայում ներկայացնում է նստվածք մի ավելի հին հասարակայնության, որն էթնիկաբար կապված է էտրուսկների հետ մի այնքան հին տերմինով, ինչպիսին է հին աշխարհամասի անուն Ew-rō-pa-ն, որ նաև հունական կին աստվածության անուն է, քանի որ ro հիմքը, որ գտնվում է Ew-rō-pa-ի կազմի մեջ, լոկ տարատեսակն է այն հիմքի, որ կա et-rus-k-ի մեջ, և թեև A տարրը այդ նույն տերիտորիայում դիցուք
Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/139
Այս էջը հաստատված է