թե և հետնագույն երևույթ է, բայց այն իր հիմքով հույների և հռոմայեցիների համար, որոնք պրոմեթեիդներ են («հնդեվրոպացիներ»), օրգանապես կապված է այնպիսի նախապատմական տեղանվանական տերմինների հետ, ինչպիսիք Հունաստանում Թե-սալ-իան (*Թե-տալ-իան) և Հունաստանից դեպի արևմուտք՝ Ի-տալ-իան ու Իտալիայի իսկ տերիտորիայում հնագույն պաշտամունքային տերմիններից մեկը, այն է՝ Աֆրոդիտեի էտրուսական անունը— Tur-an, իսկ միջերկրածովյան աշխարհի սահմաններից դուրս՝ արևելքում հետքը թողած՝ հույների առասպելական արշավանքների մեջ ընդդեմ կովկասյան մի ժողովրդի՝ կոլ-խ-երի կամ kol+o-q-ների, իսկ վերջիններիս կապակցությամբ, ինչպես պարզվում է հաբեթական լեզուների համեմատական քերականությամբ, «սկոլ+օտ-ների», որոնք հույներին հայտնի դարձան ավելի ուշ մի այլ անունով՝ («սկյութներ») (skw-ϑa):
Իսկ եթե այդ տեղանվանական և առասպելական գլխապտույտ հեռաստաններից բուն միջերկրածովյան աշխարհի ժամանակների խորքը և կանգնենք կարծես ավելի ամուր հողի վրա, այն է տերիտորիալ սահմաններ ունեցող բնակեցված երկրների հողի վրա և պաշտամունքային ու հատուկ անունների նշանակությունից երես դարձնենք հասարակ նշանակության կողմը և D-nā → na տարրի ու А — kul տարրի, այն է՝ ձեռքի նշանակության (ձեռքի փնջային նշանակության և այլն) կողմը, ապա այստեղ ևս մեր առջև կբացվեն ոչ պակաս գլխապտույտ հեռանկարներ, որոնք վտանգավոր են մարդկության կողմից մոռացված իր անցյալ կյանքի հարցերում թույլ ներվեր ունեցողների համար, այն անցյալ կյանքի, որը գիտնականներն էլ պատմական էպոխաների նստակյացության գծից դուրս են նետում դեպի նախապատմությունը։ Բանն այն է, որ na ընդհանրապես D տարրը ձեռք իմաստով պահպանել են սևծովյան ժողովուրդներից հաբեթական աբխազները` a-a-pə ու մեկ էլ ֆիններն ու սլավոնները, վերջիններս „рука“ (ձեոք) բառի մեջ, իսկ kol↔kul ձեռք իմաստով ճշտությամբ, այդ նույն շրթնային ձայնավորումով, պահպանել են արևելյան թյուրքերը ջաղաթայան և տարանչինյան բարբառներում kol տարատեսակում և չուվաշները qol↔qul տարատեսակում, կովկասյան հաբեթական ուտիացիների մոտ qul, իսկ ‘a’ և ‘e’ ձայնավորումով, բացի