Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/141

Այս էջը հաստատված է

Կովկասի հաբեթականներից ու թյուրքերից, նաև հայերը, հույները (qeyr↔qer`) և բասկերը։

Այնպես է դուրս գալիս, որ այն ‘ձեռքը’, որը եթե չի փորել միջերկրածովյան կուլտուրական աշխարհի կուսական խոպանը, ապա դրել է հողագործական արդեն մետաղի էպոխաների հիմքը մարդկության կյանքում, ներկայումս Իտալիայից հեռու գտնվող արևելքում ներկայացուցիչն է նրա բնիկ բնակչության, որտեղից արդեն, ինչպես վկայում է պատմությունը, այդ բնակչության՝ թյուրքական բնակչության (խոսքը թյուրքերի մասին է) մասերը միայն հետագայում են երևում Եվրոպայում գաղթականական շարժումների, ներգաղթեցի ուղիներում քրիստոնեական թվականության 4-րդ դարից ոչ շուտ:[1]

Պատմական կուլտուրան իբրև նախադրյալներ ունի աշխատանքային կյանքը և աշխատանքային կյանքի պտուղների կուտակումը։

Հասկանալի է, որ հնչական լեզվի ծագման մոմենտում և նրան նախորդող էպոխաներում ոչ մի նախնադարականության մասին խոսք անգամ չի կարող լինել։

Իսկ կինետիկ այսպես կոչված գծային կամ ձեռք լեզու՞ն: Եղե՞լ է արդյոք կինետիկ լեզուն բնության պարգև։ Թե՞ նա ևս մարդկության աշխատանքային կյանքի ձեռք բերածն է։ Հնչունային լեզվի հետ համեմատած՝ կինետիկ լեզուն անտարակույս ավելի բնական է, կինետիկ լեզվի արտադրության հիմնական գործիք ձեռքը ավելի անմիջական կամ ակնառու կապ ունի մտածողության կենտրոնի հետ, ավելի անմիջական ֆիզիքական կապ: Կինետիկ լեզվի մի զգալի մասը նրա զարգացման սկզբնական ստադիայում կարող էր ծագել ինքնաբերաբար, աֆեկտի ազդեցությամբ առանց հետևանքն ու պատճառը և նրանց կապը ընկալելու ընդունակության, առանց մտածելու կարիքի, ինքիրեն, որպես մարմնի ֆիզիքական գործունեության մի ակտ, մարմնի, որ դարձել է շարժման և տեղից տեղ փոխադրվելու ընդունակություն ունեցող մարդկային կերպարի կրողը։ Բայց այն ժամանակ այդ մարմինը, ֆիզիկապես մարդանման մարմինը բնավ էլ մարդկային չէր, այն ժամանակ դեռ չկար մարդկություն, ոչ էլ իհարկե մարդկայնության նշան. ընդհակառակը,

  1. Այս մասին ավելի մարամասն՝ „Расселение народов и языков и вопрос о прародине турецкого языка“ աշխատության մեջ (տպվում է „Под знаменом Марксизма“ ժուռնալում). [տպված է 1927 թ. № 6-ում]։