մեջ, որովհետև նա ձեռքեր ունի», ասում է հույն փիլիսոփա Անաքսագորը:[1] Ըստ Արիստոտելի՝ ձեռքը «գործիքների գործիքն է». οργανον όργανών: Ըստ Ցիրերոնի՝ նա omnium artium ministra բոլոր արվեստների ծառան է (ըստ Դեոնի՝ l’instrument): Քանի քանի նորագույն փիլիսոփաներ են կրկնել այս միտքը։ 18-րդ դարում Հեյլվեցուսն էր, ներկայումս Բերքսոնն է, որ գովաբանում է (vante) այդ մարդկային ձեռքը, որը կարող է կատարել ամեն տեսակի աշխատանք, մինչդեռ կենդանին, օրինակ, միջատը ունի appendix-ներ [բառացի ‘ավելուկներ’, կամ ‘կցորդներ’], որոնք հարմարեցված են մշտապես միևնույն որոշակի դերին: «Բռնող ձեռքը գործիքների գործիքն է, նա ինքն իսկ շարժումն է, բայց շարժում, որը գործողություններ է կատարում. ձեռքն է, որը քաղաքակրթության դուռն է բացել մեզ համար», ասում է Նուարեն։ Ձեռքի հասարակական դերը հսկայական է (immense): Մարդը արվեստագործ է (artiste) այն պատճառով, որ նա կարողանում է կերտել տեխնիկա (des techniques), ձևավորել հում նյութը, բայց նա այդպիսին է միայն շնորհիվ գործող ձեռքի և շնորհիվ իր ուղեղի։
«Ժողովրդական միտքը, կրոնական և միստիկ միտքը, վաղ ժամանակներից ի վեր ըմբռնել է ձեռքի այս ստեղծարար դերը։ Նրանք [ժողովրդական միտքը, կրոնական և միստիկ միտքը] ձեռքի մեջ հաճախ զետեղում են հոգին, կենսական ուժը, և կարելի է խոսել „ame manique“-ի ‘ձեռնահոգու’ մասին։ Նրանք դրանից են մակաբերում մի շարք (quantite) հավատալիքներ, ծեսեր։ Նրանք ‘աստծուն’ մեկուսի ‘ձեռքի’ կերպարանք են տալիս, որը օրհնում է կամ սպառնում, վարձատրում է կամ պատժում:[2] Արդեն պալեոլիթի մարդիկ, անկասկած, մեծարում են գերբնական ձեռքը, ինչպես այժմյան [մեզ ժամանակակից] հետամնաց ժողովուրդները։ Դեռևս մեր օրերում էլ ձեռքով են կանչվում սպիրիտների ոգիները։ Գեղագետ արվեստագործը բնազդորեն հավերժացնում է այնքան ճիշտ այդ միտքը, ստեղծագործությունը պատկերելով
- ↑ Ծն. 500 թ. մեր թվականությունից առաջ, մոտավորապես ժամանակակիցն է Դեմոկրիտ Էմպեդոկլես, Պարմենիդես, Զենոն փիլիսոփաներին և նշանավորում է մի դարձակետ հունական փիլիսոփայության պատմության մեջ: Անաքսագորի մասին տես Т. Гомперц, Греческие мыслители, пер. с нем. т. I. СПб., 1911, ст. 182—198.
- ↑ Բնագրում վրիպակ է. փոխ. punit տպ. unit: