է, առաջին ռոշյան՝ ru(←*ru, որը բնավ ոչ պատահական համահնչյուն համարժեքն է սեմական ժողովուրդների մոտ ruh ձևով — եբ. ruah (պիշ* ruհ), ասոր. ruh-a և արաբ. rūh ‘ոգի’, ‘հոգի’ նշանակությամբ, և միևնույն ժամանակ մենք չենք կարող հաշվի չառնել, որ рука բառի այդ D (ռոշյան) տարրը հենց ռուսերենում ներկայացված է լինում նաև շչական ձևով ruш (որից՝ рушить, разрушать և այլն), և որովհետև առհասարակ պրոմեթեիդյան լեզուներում սկզբի r ժառանգված լինելով պրոմեթեիդյան լեզուների համար նախապատմական վիճակից, թե պրոմեթեիդերի մոտ և թե նրանց մերձավոր նախորդների՝ ֆինների մոտ առկա է տարբեր կերպով. այսպես և d ձևով (↙ d—r) ապա ռուսերենում duш-a—duχ (*duш-aǁ*duχ-ի միջոցով), որ տարատեսակն է նույն ruш—*ruq ‘рука’, ‘душа’, որ ընկալվում է ռուսերենում ներկայումս ռուսերենի գրաված տերիտորիայի այնպիսի լեզվական միջավայրի միջոցով, ինչպես, օրինակ, կոմին, որտեղ գոյություն ունի այդ հնչյունաբանական օրենքը, սկզբի r-ի փրկումը՝ ատամնային աֆրիկատի փոխակերպելու միջոցով։
Ձեռքի՝ իբրև լեզվի հիմնական միավորող կամ կազմակերպող գործիքի դերը հսկայական է: Ձեռքը գտնվում է մարդկության լեզվական կյանքի կենտրոնում այնպես, ինչպես և նրա աշխատանքային կյանքի արտադրության կենտրոնում։ Նրան, ձեռքին էին հատուկ այն բոլոր ֆունկցիաները, որ հետագայում կատարում էին ‘քարը’, ‘մետաղը’։
Եվ հասկանալի է, որ կինետիկ լեզվի երկարատև գոյությունը ստեղծեր որոշ արժեքներ, որոնք ավանդվեցին հետագա սերունդներին անխուսափելիորեն օգտագործելու համար նրանց մոտ առաջացած հնչական լեզվի մեջ։
Անընդմեջ հաջորդականությունը կինետիկ լեզվից հնչականը՝ նեցուկ է գտնում նաև մեր դասընթացի ծրագրի 30-րդ կետի բովանդակությամբ, որչափով պարզվում է, որ հնչական լեզուն ունի «գծային, այսինքն կինետիկ լեզվի իդեոլոգիական ժառանգությունը»։
Այստեղ ես կանգ կառնեմ միայն երկու մոմենտի վրա, որոնք արդեն նյութականորեն, այսինքն այն փաստերով, վկայում են անընդմեջ հաջորդականությունը կինետիկ լեզվից դեպի հնչականը։ ‘Կանչել’ բայը, հին վրացերեն tod-a ‘նա կանչեց նրան’: Բայերը ավելի ուշ ժամանակների երևույթ են, հետևաբար՝ ‘կանչել’-ը