Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/151

Այս էջը հաստատված է

փոխ չառներ մ. ṭan, այլ նրան հարազատ համապատասխանություն ունենար, նա կհնչեր *ṫen, և ոչ թե ṫan, և ահա, եթե դուրս բերենք սուլականների ամբողջ շարքը՝ ṫan→dan→ϑanǁṭan և այլն, ապա ϑan-ը՝ աֆրիկատության կորուստով՝ պահպանվել է ‘շուրջը’ մոտիկ նշանակությամբ, իսկ լեզվի հնէաբանությունից հայտնի է, որ ‘շուրջը’, ‘մոտիկ’ հասկացությունները ծագում են ‘ձեռքից’, ‘կողքից’, ‘կողմից’ և այլն։

Այսինքն դարձյալ ‘կանչը’ և ‘կանչելը’ ծագած են դուրս գալիս ,ձեռքից’, որի շարժումով կինետիկ լեզվի ժամանակ արվում էր նույնը, ինչի համար հնչական լեզուն օգտագործում է ‘ձայնը’ – ‘կաչը’, ‘կոչելը’, ‘հրավիրելը’։

Ըստ ֆունկցիոնալ իմաստաբանության նոր առարկան ստանում էր այն հին առարկայի անունը, որի դերը նա կոչված էր կատարելու, այսինքն ‘ձեոքին’ փոխարինած ‘լեզուն’ ժառանգեց նրա անունները և իոնական տարր ṭan ‘ձեռք’ նշանակությամբ, որ վրացերենում պետք է օրինաչափորեն հնչեր *ten, resp. ten↔tin, իսկ շրթնային արտաբերումով to↔tun (←ṫun), որից ճ. ti-tin ‘շատախոսությունը’ խաչավորումով СС երկու տարրի (հմմ. անգլ. ton-gue), վրացիների մոտ շնչեղ en (←hen)↗*ken↔kin տարատեսակով առկա է en-a ‘լեզուն’ խաչավորման հիմքում, իսկ հայերի մոտ kin ձևով ‘ձեռքի’ մի այլ ածանցյալ նշանակությամբ, այսինքն` ‘անգամ’։

Հավասարապես՝ երբ ռուսերեն „речь“, „изрекать“ ‘խոսել’ բայի հիմքում ռոշյան, այսինքն D տարրն է rē, ինչպես սվաներեն rē-qw ‘նա ասաց’, ապա ‘խոսքը’, ‘լեզուն’ այստեղ նույնպես ծագում է ‘ձեռքից’, ներկա դեպքում, թե սվաներենում և թե ռուսերենում ռոշյան (D) տարրից։

Կինետիկ լեզուն հնչականի հանդեպ ունի մի խոշոր առավելություն, որն առանձնապես արժեքավոր է նախնադարյան հասարակության համար, քանի որ վերջինիս մեջ գոյություն չունեն փոխադարձ հարաբերությունների այնպիսի ուժեղ կապեր, որոնք հարկադրեին նրան իր շրջանակի մեջ ներառնելու տարալեզու ցեղերին, մինչդեռ գծային, բուն կինետիկ լեզուն նույնքան հանրամատչելի է, ինչպես հիերոգլիֆները և է՛լ ավելի պատկերագրությունը։

Բայց կինետիկ (գծային) լեզուն ունի նաև դեֆեկտներ և պահանջում է տեսողական հարաբերության համար անհրաժեշտ