Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/157

Այս էջը հաստատված է

հավասարապես՝ ‘պարել’։ Եվ հիշատակված դեպքերից ոչ մեկում տերմինները չեն պարունակում իրենց մեջ գործիք նվագելու կամ ոտքերը շարժելու տեխնիկայի արտահայտություն. նկատի էր առնվում նրանց կախարդական նշանակությունը։ Պարզ բան է, որ մոգական այդքան բարդ արարողությունը չէր կարող ընթանալ առանց ձեռքերով կատարվող նույնպես կախարդական շարժումների, ձեռքերով, որոնք կինետիկ լեզվով ազդանշանելու կարևորագույն գործիքն էին, ինչպես այդ արարողությունը տեղի չէր ունենամ նաև առանց երգի, սկզբում և երկար ժամանակ անխոս երգի։ Անխոս երգի մասին, որ իբրև մնացորդ պահպանվել է Կովկասում վրացական ցեղերի մոտ, այսպես, գուրիացիների մոտ մինչև օրս, մենք լավ գիտենք ներկա ժամանակներից։ Նույն բանն է նկատվում այսպես կոչված նախնադարյան ժողովուրդների մոտ, հին ժամանակներում նույն բանը իբրև փաստ վկայված է հայերի մոտ, վկայված է կշտամբանքով. վկայողն է հայերի ազգային պատմաբան Մովսես Խորենացին, ոչ ուշ բան 8-րդ դարի գրող (ըստ ավանդության՝ 5-րդ դարի), որը այսպիսի երգեցողության մեջ բարբարոսություն էր նկատում։ Այս մոգական բարդ արարողության պրոցեսում, ինչպիսի ծանր արտադրական պրոցեսի էլ զուգորդեր նա, չէին կարող չաճել կախարդագործ ձեռքերի և ամբողջ արարողության իմաստն ուժեղացնող հնչյունների զարգացման հետագա աստիճանները, հնչյուններ, որ արտասանվում էին ճշգրիտ և հոդորոշ արտասանությանը դեռևս լրիվ չհարմարեցված բերանով, սկզբում ավելի կոկորդով ու շրթունքներով, քան թե այդ ֆունկցիայի ներկայումս գոյություն ունեցող բաշխումով կոկորդի ու բերանախորշի բոլոր մասերի: Բանը միայն այն է, որ երաժշտական գործիքի, մեր պատկերացումով երաժշտական գործիքի գոյության մասին մինչև հնչական լեզվի ծագումը մենք չենք կարող խոսել։ Նույնպես չենք կարող պնդել, որ գոյություն ունեին ձայն արտադրելու այնպիսի արհեստական միջոցներ, որպիսիք են թմբուկը և նրա հետագա բարդացված տեսակը՝ dayra ‘դափ’ կամ կաստանետները, որ ծառայում էին ոչ այնքան մեղեդին զարգացնելու, որքան նրանց մեջ ‘ճիչերի նման’ հուզականություն մտցնելու և տակտի համար։ Բայց մենք երբեք չենք կարող բացառել այդ մոմենտների գոյությունը կախարդանքի մեջ մինչև երաժշտական գործիքների գյուտը, բացառել այդ կարգի երաժշտական ձայների առկայությանը նրանում բոլորովին չենք