Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/158

Այս էջը հաստատված է

կարող, քանի որ նրանց արտադրման համար օգտագործվում էր և մինչև այսօր շարունակվում է օգտագործվել ձեռքը. խոսքը վերաբերում է taш-ին ‘ծափ-ին’, առանց որի չի լինում ոչ մի պար, մանավանդ խմբական. taш (—tar փոխ. tal) ‘ձեռք’ → ‘թաթիկ’ tor ‘բուռ’։

Մինչև կոլեկտիվ կամ խմբական խաղի կամ պարի առաջացումը չէին կարող գոյություն ունենալ ոչ միայն երաժշտական գործիքներ, այլև այն երաժշտական ձայները, որ ստեղծում է մարդը։ Այսինքն կախարդանքի այն արարողությունը, որ զուգորդվում է կոլեկտիվ աշխատանքային պրոցեսի հետ, սկզբում կազմված էր ոչ թե այժմ առանձին գոյություն ունեցող երեք արվեստների միավորումից և էլի ինչ որ բանից, ամենից առաջ ‘էպոսից’ կամ ‘ասքից’, որոնցից յուրաքանչյուրը, երբ նա ծագում էր, իր մեջ կրում էր առանձին կախարդանքի ուժ և իրենից ներկայացնում էր մի անկախ կախարդություն։ Նա, կախարդանքի արարողությունը, որ զարգացման պրոցեսում զատել է երեք արվեստ, ըստ հույների դիցաբանության՝ իրենց արարիչներով, որոնցից երկուսը մուսաներն են, Տերպսիքորը՝ պարի մուսա և Մելպոմենը՝ երգի մուսա, իսկ մեկը՝ աստվածներից իմաստնագույն Ապոլլոնը, որը մուսաների պարագլուխն էր կամ հերոսներից իմաստնագույն Օրփեոսը, սկզբում եղել է միակ անբաժանելի ամբողջական գործ առանց երաժշտական գործիքի, պարի ու երգի միավորության։ Հետաքրքրական է, որ նախ՝ իննը մուսաների մեջ, որ հույների մոտ էլ հայտնի էին միայն պոետ Հեսիոդոսի ժամանակից, չկա մեկը, որ հատկապես վարեր երաժշտությունը, երաժշտության հովանավորությունը հանձնարարվում է հատկապես Ապոլլոնին. երկրորդ՝ Հոմերոսը չգիտի հատուկ երկու մուսա, մեկը՝ պարի, մյուսը՝ երգի համար, նա առհասարակ չգիտի իննը մուսաների կանոններ. Հոմերոսի որոշ, հավանաբար հնագույն շերտերում խոսքը վերաբերում է մեկ մուսային, մյուսներում՝ ավելի ուշ շերտերում՝ խոսվում է շատերի մասին, իսկ իննը մուսաների մասին Հոմերոսի մոտ հիշատակված է միայն Ոդիսականի մեկ տեղում (24, 60), որ ավելի ուշ ծագում ունեցող հատված է: Մանավանդ որ մուսաները առհասարակ