Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/160

Այս էջը հաստատված է

մեջ կա և խեղկատակի նախակերպարը, այսինքն ‘տոտեմի’, ‘աստծու’, այստեղից ϑespid-o ‘մարգարեանում’ եմ։

3. Նույն ծագումն ունի հունարենում ϑεράπων ‘ծառա’, ‘ընկերակից’ տերմինի նույնպես թերատ հիմքը, հնդևրոպաբանների մեկնաբանություններում մի լավ մերձեցում, հենց այն, որ նրան համարում են ընդհանուր հիմքի ածականի հուն. ϑρήσκος-ի ‘կրոնականի’, ‘բարեպաշտի’ հետ բայանուն ϑρήσκεία ‘կրոնական սովորույթ, աստծու դավանանք’ և այլն, լավ է այն իմաստով, որ նշանակում է ‘ծառայություն’ փոխադրած այն տերմինի առտնին հասկացությունների շրջանը, որ նշանակում է ‘ծառայություն աստծուն, երկրպագություն, որոշակի աստծու դավանանք’, այստեղից էլ ‘հաճոյակատարություն, երկյուղածություն ավագների առջև’ և այլն, այստեղից է նաև միջին դարերում երևան գալիս ϑεραπευτής որ մի կողմից նշանակում է ‘կուսակրոն, ճգնավոր, ախոյան’, այսինքն ‘աստծու ծառա’, մյուս կողմից՝ ‘բուժիչ, բժիշկ’ և այլն, որովհետև հիմքում դա նշանակում է ‘աստծու ծառա’ և այն էլ որոշակի աստծու, ‘կախարդ, կախարդ բուժիչ’:

Մենք այլևս չենք խորացնի կամ ընդարձակի մեր լեզվագիտական պրպտումները տվյալ խաչավորված տերմինի վերաբերյալ, որոնց նպատակն է միայն լույս սփռել Տերպսիքորի վրա, իբրև խմբական մոգական արարողության առաջին արտահայտչի՝ հունական ավանդության սոսկ միայն պարի մուսայի վրա, terps→terp կամ ϑerap տերմինի լեզվագիտական վերլուծությունը մենք կարող էինք այսուհետև կատարել միայն հունարենի միջոցներով և հնէաբանության գծով, այսպես, խաչավորման առաջին ter մասը, A տարրը՝ Հունարեն τερας, ‘Հրաշք’, ‘Հրեշ’-ի հիմքը նույնպես կապված է տոտեմի, աստծու գաղափարի հետ, որի մասին մենք ավելի մանրամասն գրել ենք «Գիրք և գիր տերմինների ծագումը» աշխատության մեջ։

4. ter-psi→ter-p, ինչպես ϑer+а-р խաչավորված բառերը, հավանաբար, տարատեսակն են կրոնական տերմինի, տոտեմի, հետագայում աստծու, որը ամբողջովին հաստատվում է նաև թե ձևական և թե իդեոլոգիական, resp. ռեալ տեսակետից և հարուստ է արդեն հաբեթաբանորեն մշակված նյութով։ Բանն այն է, որ մեր տերմին terp-ի գլխավոր հիմքի թերատ տարատեսակը անբասիր ճշտությամբ օրինաչափ համարժեքն ունի շնչեղ ճյուղի