Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/161

Այս էջը հաստատված է

մի բառի մեջ, որ վրացիները պահպանել են իրենց kerp ‘կուռք, հեթանոսական աստված’ տերմինի մեջ։ Իսկ kerp-ի պատմությունը մենք արդեն գիտենք. դա լրիվ *ker-pet-ի թերատ տեսակն է, որից հայերի մոտ կա քրիստոնեացված աստվածություն Karapet, Վոլգայի ժողովուրդների մոտ նույնպես լիաձայն՝ Kere-met, իսկ սվանների մոտ ğer-beϑ, resp. ğer-meϑ ‘աստված’։ Բայց մենք, նախ, արդեն գիտենք, որ ğer-meϑ աստված սիբիլանm ճյուղի լեզուներից սուլական խմբի ներկայացուցիչը՝ վրացերենը պահպանում էր tar-maϑ ձևով, որ նշանակում էր ‘աստված’ (այժմ tar-marϑ ‘հեթանոս’)։ Մյուս կողմից, այս հաբեթական ğer-meϑ-ի հետ (սիր. tar-maϑ) դրանց kerp թերատ ձևով անխզելիորեն կապված է թյուրքական հինավուրց ϑeleb ‘աստված’ բաոը, որի մասին ավելի մանրամասն կարելի է գտնել իմ «Չելեբի տերմինի մասին»[1] աշխատության մեջ, որն այժմ իհարկե պահանջում է մի շարք ուղղումներ մեր հաբեթաբանական գիտելիքների առաջադիմությունը նկատի ունենալով։ Հընթացս կնշեմ միայն որ ϑeleb աստծու հետ սերտորեն կապված են derviш-ները, ինքը derviш տերմինը լրիվ տարատեսակն է նույն երկտարր AB խաչավորման, կամ սալբերի, այսինքն՝ derviш կրոնական տերմին է, ‘աստծուն երկրպագող’, ‘ինքնաստված’, և ինչպես որ վրացիների մոտ tar-maϑ ‘ṫar-maϑ աստված’ սկսեց նշանակել նրա ‘երկրպագու’, ‘հեթանոս’ tar-maϑ — այդպես էլ der-viш ներկայումս ‘աստծու ծառա’, սկզբնապես ‘աստված’, այժմ հնէաբանական արդարացում է ստանում։ Հետաքրքրական է, որ առաջ էլ, մինչև հաբեթաբանության ծագումը, որոշ գիտնականներ der-viш տերմինը մոտեցնում էին հուն. ϑerapewes բառին։ Մեզ համար այժմ կարևորն է հընթացս նշել դերվիշների կապը խմբական արվեստի՝ մասնավորապես պարի հետ։ Այնուհետև, ինչպես պարզվում է թվականների վերաբերյալ ներկայումս տպագրվող աշխատություններից, ṫar-maϑ տերմինը անխզելիորեն կապված է Հնդկաստանի տերմինի, սանսկրիտերեն sra-man-ի հետ, հյուսիսային Ասիայում ша-man↙*sar-man, resp. cal-man յուկ. аl-mа, այսինքն այսօրվա դասախոսության մեջ մեզ հետաքրքրող հարցերի շրջանում, այնպես է դուրս գալիս,

  1. Еще о слове „челеби". К вопросу о культурном значении курдской народности в истории Передней Азии. ЗВО, XX հ. էջ 99-150: