Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/164

Այս էջը հաստատված է

կերպով, ըստ տնտեսական կյանքի պահանջմունքների առաջացած չորս անբաժան կամ կոլեկտիվորեն գործող կախարդական բառերից յուրաքանչյուրը։

1. Հետևաբար, ցեղը բյուրեղանում է հնչական լեզվի գյուտից և զարգացումից հետո։ Կինետիկ լեզվի ժամանակ մարդկային խմբավորումները կարող էին հանդիսանալ միայն տնտեսական հանրային-կոլեկտիվներ, նրանք երբեք ցեղային արենակցական գոյացման նշաններ չունեին։

2. Քանի որ ամեն մի մարդկային խմբավորման մեջ չորս տարրը համատեղ գոյ ունեն, նրանց նյութական ծագման մոմենտից, անկախ ցեղային արենակցական գոյացություններից, որոնք դեռևս գոյություն չունեին, մինչև այդ տարրերի օգտագործումն իբրև հնչական բառ, ապա, նախ վերանում է խաչավորման պահանջմունքը դրանց գոյությունը բացատրելու համար։ Դրանք սկզբից ի վեր համատեղ են. որտեղ էլ որ դրանցից մեկը լինի՝ այնտեղ առկա է մյուսը, հետևաբար երրորդը և չորրորդը։ Բայց առկա է որտե՞ղ և ինչպիսի՞ միջավայրում։ Կախարդանքի աշխատողների պրոֆեսիոնալ կամ դասակարգային կազմակերպության միջավայրում, որ հետևաբար տիրապետում է հատուկ ուժի կամ իշխանության աղբյուրին, բնության դեմ պայքարելու գործիքների ընտրությանը և իր ազդեցության տարածումով նպաստում է մոգական խոսքերի տարածման, հետագայում ավելի ու ավելի ընդարձակվող շրջանների պատկերների ու գաղափարների հնչական ազդանշմանը, հետևաբար արդեն իսկ հնչական լեզվի սաղմերի տարածմանը։

Սակայն ահա հենց այստեղ է առանձին տարակուսանքը, բառերի բախտի տարբերությունը այն նույն հնչական կոմպլեքսների բախտից, որոնք մինչ այդ սոսկ մոգական նշանակություն ունեին կամ մոգական ուժ առանց կոնկրետ մտապատկեր, կերպար կամ գաղափար նշանակելու։

Դեռ ավելին՝ չորս տարրը, չորս մոգական հնչական կոմպլեքսը ուժ ունեին միայն որոշակի աշխատանքային պրոցեսում, հետևաբար գործում էին բոլոր չորսը միասին և նրանցից յուրաքանչյուրը այն իմաստն ուներ, բաժինային իմաստը, ինչ և բոլոր չորսը միասին, կամ մնացած երեքից յուրաքանչյուրը միասին։ Այն ժամանակ բոլորովին հնչական լեզու չկար։ Իսկ եթե խոսելու լինենք բառարանային նշանակության մասին, ապա, հետևաբար, այն կարող էր հանգել միայն մոգության