աղբյուր, հետագայում՝ դավանանքի առարկա, տոտեմ, ավելի ուշ՝ աստված նշանակելուն, և այդ դավանանքի առարկան նշվում էր բոլոր չորս տարրերը միասին և յուրաքանչյուրը առանձնապես արտասանելով սկզբնապես պարով, երգով ու երաժշտությամբ, բայց այն ժամանակ դեռևս ոչ մի հնչական լեզու չկար, կար լեզու, բայց միայն կինետիկ (այսպես կոչված գծային), նույն ինքը ձեռնալեզու։
Տարրերի օգտագործման մոմենտից իբրև այս կամ այն արդեն հասարակական պատկերացումների (ի հարկե, ոչ անհատական և ոչ էլ նյութական) հնչական ազդանշումներ, որոնք պահանջում են իրենց ճշգրիտ հանրայնորեն հասկանալի արտահայտում, նույն տարրերի, արդեն բառերի բախտը, թեև սկզբում անկայուն իմաստով, բայց նրանց կայուն ու հետևողական օգտագործումով հանրայնորեն աճած պատկերացումներն ու գաղափարները արտահայտելու համար, ավելի ու ավելի ուժգնորեն էր կապվում հասարակայնության հետ, մոգական կազմակերպության շրջանակներից դուրս, և նրա նախադրյալի, տնտեսության հետ: Կախում ունենալով տերիտորիալ պայմանների, տնտեսության տիպի և հասարակայնության զարգացման աստիճանի տարբերությունից, միևնույն տարրերի իմաստները տարբերվում էին, այս կամ այն տարրի ընտրությունը զանազան տերիտորիալ միավորություններում այս կամ այն իմաստով օգտագործելու համար տարբերվում էր։ Բայց արդեն հաղորդակցման գործիքի նոր սիստեմի զարգացման հետագա աստիճաններում նրա հանրային պահանջմունքի աճումով, այսինքն հնչական լեզվի զարգացմանը զուգընթաց աճում էին նրանց զանազան տեսակները, և աստիճանաբար, նայած տնտեսության և հասարակայնության զարգացման նոր դարաշրջաններին, բողբոջում էին լեզուների նոր տիպեր միշտ նույն ընդհանուր նյութից, և եթե սակայն լեզվի զարգացման այս վերջին դարաշրջաններում էլ մենք նկատում ենք զանազան աստիճանների կապեր, որոնք նկատի են առնվում իբրև ցեղակցության կապեր, ապա դրա համար մենք պարտական ենք լեզուների խաչավորման պրոցեսին, որ անդրադարձնում է հասարակական խմբավորումների ցեղային, ազգային, պետական, խաչավորման պրոցեսը, նրանց գոյացման զուգընթաց, բայց ամենից առաջ պրոֆեսիոնալ, դասակարգային, դասային այդ պրոցեսը: Այնպես որ, եթե չորս տարրերը անբաժանելի են,