Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/167

Այս էջը հաստատված է

§ 38. Մինչխոսքային հնչյունաբանություն. Հնչական լեզվի զարգացումով, բնականաբար, աճեց ոչ միայն ամբողջական հնչական կոմպլեքսների, մեծաքանակ բառերի, սկզբում չորս տարրերի, այլև յուրաքանչյուր հնչյունի նշանակությունը: Հնչական լեզվի զարգացումով յուրաքանչյուր հնչյուն ինքնուրույն կեցություն ստացավ հանրային գիտակցության մեջ, մարդկային գիտակցության մեջ: Առաջ, մինչև հնչական լեզվի ծագումն ու զարգացումը, առանձին հոդաբաշխ հնչյունների ինքնուրույն ընկալման պատկերացում չկար և չէր լինել: Հնչական լեզուն սկսվում է ոչ թև առանձին հնչյունների մշակումից, այլ առանձին ամբողջական կոմպլեքսային հնչյունների օգտագործումից, որ հետագայում զարգացան դարձան հնչական կոմպլեքսներ երեք հնչույթից (ֆոնեմա), չորս տարրից, որոնք սկզբում իրենց հոդորոշությունը հասցրին միայն մինչև եռահնչյունության, բաղաձայնի, ձայնավորի, բաղաձայնի = SAL, BER, YON, ROШ անբաժան արտասանումը, որոնցից յուրաքանչյուրը այն ժամանակ չուներ երեք հնչյունի այն բաղադրությունը, որը մենք նկատում ենք այժմ։ Մինչխոսքային հնչյունաբանությունը, որ արդեն հոդորոշ էր, սակայն դիֆուզ էր եռահնչյունության աստիճանում: Բաղաձայններից կիսաշփականները՝ այդ դիֆուզանմանները հանդիսանում են այն դիֆուզ հնչյունների վերապրուկները։ Հաբեթական սիստեմի լեզուներում առանձին ցայտունությամբ պահպանվել են այդ դիֆուզ հնչյունները, եռահնչյուն աստիճանի դիֆուզության մնացորդները, որքան հին տիպի է հաբեթական լեզուն, այնքան դիֆուզ կազմության ավելի մեծ հնությամբ են հանդես գալիս դիֆուզանմանները, կիսաշփականները՝ ṫ k, ṭ, ḳ, ϑ, q, իսկ ավելի հին տիպի լեզուներում իսկական դիֆուզանմանները, ավարերենում՝ h և աբխազերենում՝ ṫ°, d°, ϑ և այլն։

Հնչունների, իբրև ինքնուրույն մեծությունների գիտակցման վրա աշխատելուն նախորդում է աշխատանքը ձայնավորը բաղաձայնից տարբերելու, ձայնավորը և բաղաձայնը երկարացնելու միջոցով ուժեղացնելու վրա (ձայնավորների երկարություն, այսպես կոչված բաղաձայնների կրկնապատկում), և ձայնը շեշտելու resp. բարձրացնելու, ամբողջ հնչական կոմպլեքսը կրկնելու վրա, այսինքն երաժշտական կարգի երևույթների միջոցով, որոնք, ինչպես պարզվում է, իրենց արտահայտությունն են գտել