Իբրև աշխատանքային պրոցեսի, մոգական արարողության տարրերի մասին մենք արդեն խոսեցինք առայժմ մատչելի նրանց մեկնաբանման սահմաններում։ Իդեոլոգիապես մենք դրանք պատկերացնում ենք մի ֆունկցիայով, որ անբաժանելի է պարի ու երգի ֆունկցիայի հետ, ներառնելով այդ միությունից դեռևս չանջատված երաժշտությունը, հետևաբար, միացած մոգական արարողության ֆունկցիայի հետ, որ անխզելիորեն համատեղում է իր մեջ թե նյութական-արտադրական տնտեսական, թե հանրային ֆունկցիան, հարևանցիորեն նաև աֆեկտի, ուրախության ու տխրության, էքստազի ու անկման, զավեշտի ու զվարճության կոլեկտիվորեն կազմակերպված արտահայտման ֆունկցիան:
Սկզբում աշխատանքային պրոցեսի, մոգական արարողության այս տարրերը տեխնիկապես մենք պատկերացնում ենք բացագանչություններով, որոնք հենց կրկնությամբ զարգացնում էին ձայնաշարերը և առհասարակ արտասանման օրգանները: Կրկնողությունը նպաստեց բնական բացագանչությունների արհեստական երաժշտական և դրա հետ միասին նաև հոդորոշ ձևավորմանը, բացագանչություններ, որ աստիճանաբար դարձան հնչական կոմպլեքսներ։
Մեզ մոտ չպարզաբանված մնաց տարրերի թիվը՝ չորսը, և դա այդպես էլ մնում է։ Միայն մեկ ճշտում ունենք ցեղային անունների վերաբերմամբ, որ հանդիսանում են նրանց հետագա օգտագործումը, հետևաբար, տարրերի թվի բացատրությունը ոչ թե օգտագործման իմաստով, ինչպես որ նրանք բաշխված են լինում զանազան լեզուներում արդեն հասարակ նշանակությամբ, այլ իրենց իսկ հնչական կոմպլեքսների ծագման իմաստով, կարելի է որոնել միայն արդեն հիշատակված աշխատանքային պրոցեսի մոգական արարողության կազմակերպման մեջ: Հնչական լեզվի մոգական նախադրյալի տարրերի բանակը սակայն, այսինքն քառատարրությունը, այսպիսով ամենից առաջ կարելի է բացատրել մոգական արարողության տեխնիկայի մեջ, և այս իմաստով ուշադրություն է պահանջվում դեպի թվի դերը միևնույն մոգական գործողության անբաժան մասնակից−տարրերի մեջ պարի ու երգեցողության, երաժշտությամբ հանդերձ, ընդհանուր առմամբ՝ էպոսի նախատիպի մեջ։ Այս կողմից ինձ ցանկալի է թվում հնէաբանորեն հետամուտ լինել ռիթմի պատմությանը պոեզիայի մեջ և բանաստեղծության տան կամ չորս