Անդրադառնալով լեզվի տարրերի ընդունված չորս անուններին՝ SAL, BER, YON, ROШ, մենք կարիք չենք զգում նշել, թե որտեղից են ընտրված նրանց արտասանության տարատեսակները. մեկից ավելի անգամ խոսվել է այդ մասին։
Եթե մենք չմտադրվենք բացատրելու, թե ինչու հատկապես չորսը, մի հարց, որ ինչպես մենք տեսանք, դեռևս բաց է, լեզվի տարրերի հենց սահմանափակությունը բնավ չպետք է շփոթեցնի մեզ և չի կարող շփոթեցնել, որովհետև մենք ակներև տեսնում ենք, թե ինչպես լեզվի զարգացումով նոր լեզվական նյութ չի ստեղծվում, միայն օգտագործումն է լինում նոր, և բնականաբար որքան քիչ պահանջմունք է եղել, այնքան պակաս են եղել оգտագործումները և, հետևաբար, պակաս է կարիք զգացվել հնչական կոմպլեքսների՝ հասկացություններն ազդանշելու համար, այսինքն այնքան պակաս բառ է եղել։ Հետևաբար, արդեն կազմված իսկական նախնադարյան լեզվի մեջ դրանք մեկ-երկու տասնյակից ավելի չէին կարող լինել, դիցուք մի քանի տասնյակ էին, իսկ երբ հարց է դրվում հնչական լեզվի տարրերի մասին, որոնք սկզբում հատուկ ոչիչ չէին արտահայտում, ապա նրանք բազմիմաստ էին, և հասկանալի է, մի քանի տասնյակ միավոր գաղափար ու պատկերացում արտահայտելու համար լի ու լի բավական էր այդպիսի տարրերի մի քանի միավոր, թեկուզ և միայն չորսը։
Սակայն լեզվի չորս տարրերը ունեին, ստանալով այսպիսիք ժամանակի ընթացքում, բազմաթիվ օրինաչափական տարատեսակներ, որոնք առաջացել էին այդ չորս տարրերի մարդկանց տերիտորիալ կերպով տարբեր հասարակական խմբավորումների մեջ գործ ածվելուց։ Վերջինների փոխադարձ հաղորդակցումը, տնտեսական շահերի միավորման կամ փոխադարձ համաձայնեցման հետ միասին, նայած հաղորդակցման սիստեմին, հանգավ սկզբում հնչական լեզվին տիրող կազմակերպության, իսկ հետո ամբողջ ժողովրդական զանգվածի մասշտաբով, հնչական լեզվի միավորմանը կամ համաձայնեցմանը, հետևաբար, հանգավ այն հնչական համապատասխանություններին կամ լծորդություններին, որոնք կոչվում են հնչյունաբանական оրենքներ։
Համաձայն սահմանված հնչական համապատասխանություններին, լեզվի չորս տարրերից յուրաքանչյուրի սկզբնական կամ հիմնական օրինաչափական տարատեսակները հետևյալն են.