հնչական օրենքները։ Չորրորդ՝ այս հեռացումը դեպի ժամանակներրի խորքը դիֆուզ բնության արտադրական աոաջին կոլեկտիվի ուղղությամբ, որտեղ արտադրությունը անդամազատելի չէր ղեկավարությունից, տնտեսությունը մոգությունից, որտեղ նշվում է չորս տարրերի նյութական ծագումը, սկզբում միայն երաժշտական, բնավ ոչ լեզվական, մեզ տանում է դեպի սակավաթիվ արտադրական կոլեկտիվները արդեն իսկական նախնադարյան հնչական լեզվի տիրապետմամբ, որտեղ չորս տարրերը, արդեն լեզվի տարրերը նրանց աշխատանքային պրոցեսի պարզացման մեջ ստանում էին նոր տեսակների տարբերակում ու ձևավորում միմյանց հետ ներդաշնակվող, թեկուզ և միայն ձայնավոր, հնչյուններով, և բավական էր նման սկզբնական կոլեկտիվների տարածումը և զանազան շրջանների հաղորդակցվող խմբերի հակառակ ներգործությունը կամ հակազդումը, որպեսզի հնչական համապատասխանությունների, կամ այսպես կոչված հնչյունաբանական օրենքների այդ նախասաղմերը, որ աստիճանաբար կամ միաժամանակ ընդգրկեցին նաև բաղաձայնները, աշխատանքային պրոցեսի հնչական լեզվի տարրերից դառնային հետագայում ցեղային գոյացություններ դարձած ավելի լայն հասարակական խմբավորումների հնչական լեզվի տարրեր։ Այս սկզբնական արտադրական կոլեկտիվների և նրանց կազմամակերպող ղեկավարության փոխազդեցության ու նրանց արտադրությանը հաղորդակցվող ավելի լայն շրջանակների, հետագայում՝ զանգվածների մեջ է հենց, որ պետք է որոնել հնչյունների համապատասխանությունների առաջացման և այդ այսպես կոչված հնչյունական օրենքների առաջին օգտագործման միջավայրը։
Այդ է պատճառը, որ լեզվի զարգացումը մեր օրերում ևս ընթանում է նախկին ուղիներով, թեկուզ լեքսիկ նյութի փաստորեն բազմանալու կարգով հնչական լեզվի մեկ անգամ արդեն նշված նորմաներով, այդ է պատճառը, որ ներկա մոմենտում էլ հսկայական հետաքրքրություն ունի բառակերտման և բառագործածության հաշվառումը արդի արտադրական կոլեկտիվներում։
Հնչական լեզվի ձևական աճումը առաջ էր գնում նաև տարրերի գումարից։
Առաջին հերթին դա զանազան հասարակական խմբավորումների, հետագայում՝ ցեղերի երկու համազոր բառերի մեզ