արդեն լավ հայտնի խաչավորումը, միացումն է, որպեսզի դրանց գումարը, գումարելիներից թեկուզ մեկը յուրաքանչյուր կողմին հայտնի լինելիս, փոխադարձաբար հասկանալի լինի երկու կողմերի համար, որոնք ներգրավված են հաղորդակցման մեջ տնտեսության և նրանից բխող հասարակայնության միասնությամբ։ Վերջերս Մոսկվայում Ն. Տ. Տյուրյակուլովը պատմում էր ինձ, որ Թուրքեստանում նա առիթ է ունեցել դիտելու, թե ինչպես թուրքերենը իբրև մայրենի լեզու ունեցող մի թուրքեստանցի պարսկական ոլորտի լեզուն՝ տաջիկերենը իբրև մայրենի լեզու ունեցող թուրքեստանցու հետ զրուցելիս մեկ գաղափար արտահայտելու համար գործ էր ածում երկուական բառ, մեկը լրիվ թուրքական, այն, ինչ նա ուզում էր ասել, մյուսը՝ հարևանի, տաջիկական լեզվով, որպեսզի հասկանալի լինի զրուցակցին։ Ինձ տեղեկացնողը չհաղորդեց մեզ, թե նկատվել են արդյոք այդպիսի զույգ բառերին թուրքականի և պարսկականի, ավելի ճիշտ՝ տաջիկականի խաչավորման դեպքեր, այսինքն չի նշված այդպիսի երևույթի դեպք, ինչպիսին նկատված է կոմի լեզվում mu-zem ‘հող’ հայտնի օրինակում, որ բուն կոմիերեն mu ‘հող’ բառի և ռուսերեն նույնիմաստ „земь“, „земля“ բառի խաչավորումն է։ Մենք կարող ենք մեջ բերել խաչավորման բազմաթիվ օրինակներ, և դրանք բազմիցս հիշատակված են, ունկնդիրներից յուրաքանչյուրը օրինակներ կարող էր տալ նաև իր մայրենի լեզվից կամ իր մասնագիտության լեզվից։
Հետևաբար, խաչավորման պրոցեսը բնավ չէր դադարում նախապատմական դարաշրջաններում։ Խաչավորումը իր զարգացման փուլերն ուներ ամեն մի միջավայրում, սկսած երկու ինքնուրույն բառերի զույգ գործածությունից, և միայն ամենավերջում դա ավարտվեց նրանց ոչ միայն լրիվ, ասես ֆիզիկական, կցումով, այլև քիմիական ձուլումով, այսինքն երկտարր բառի այնպիսի վերամշակումով, որ երկու տարրերի չորս բաղաձայններից, եթե չհետաքրքրվենք ձայնավորների բախտով, որ դրանցից յուրաքանչյուրն ունի մեկական, մնում էր երեքը, հաճախ ընդամենը միայն երկուսը։ Սեմական լեզուներում յուրաքանչյուր արմատի եռաբաղաձայն կազմը հիմնված է երկտարր խաչավորումների չորս բաղաձայնները եռաբաղաձայն արմատի այդպիսի վերածման սիստեմատիկ օգտագործման վրա։ Խաչավորման ազդեցությունը նրա զարգացման պրոցեսում երբեմն արտահայտվում է այն գրողների ու բանաստեղծների