դեպքեր նույն նշանակություններով, ինչպես են. վր. del ‘ծառ’ → ‘տախտակ’ մ. ճ. ḓal → ḓa, սուոմի puu(← *pur), ռուս. „бор“ և այլն:
2. Միացում ենք նկատում նաև բաղադրյալ բառերում, որոնք նկարագրաբար երկու գաղափարով արտահայտում են մի գաղափար, այսպես մ. ճ. ϑi+la+mur ‘արցունք’ ← ‘աչքեր’ (ϑ-i) ‘ջուր’ (la-mur), վր. kur-ϑqal ‘արցունք’ ← ‘աչքեր' (kur) ‘ջուր’ϑqal ← ṫkal).
§ 42. Հնչական լեզվի աճումը, որ սակայն, միայն ձևական աճում չէ, նշանավորվում է խոսքի մասերի աճումով։ Ըստ ժամանակի, առաջին կատեգորիան անուններն են։ Շաղկապներն ու մակբայները, որ սկզբում նաև ածականներ էին, նույն անուներն են առանց անունների փոփոխության կամ ձևավորման, որ հատուկ է նրանց իրենց, բայց անունների և, իհարկե, բայերի հենց ձևավորումը նորագոյացություն է, որ առաջանում է ոչ միայն վերջավորություն-սիմվոլ դարձող անունների, այլև դերանվան օգնությամբ։ Դերանունների ծագումը մի դարձակետ է լեզվի զարգացման պատմության մեջ, սկիզբը նոր դարաշրջանի, ձևաբանական նախապես կցական, այնուհետև թեքական դարաշրջանի, իբրև հաջորդում անջատականի։ Որ բոլոր դերանուններն իրենք ծագում են անուններից, դրանից բանը չի փոխվում։ Ձևաբանության, սկզբում շարահյուսության՝ ձևաբանության այդ նախորդի մեջ, նրանք, այսինքն անունները, օգտագործվում էին իբրև դերանուններ։
Իբրև դերանուններ օգտագործվում են ‘գլուխ’, ‘հոգի’, ‘մարմին’ և այլն նշանակող անուններ։ Այդ անունները, որ հետագայում անատոմիական տերմիններ դարձան, հնէաբանորեն ծագում են ցեղային անունից, ուստի և աստծուց, հետևաբար ‘երկնքից’, քանի որ ‘երկնքից’, ապա նաև ‘գլխից’, իսկ ըստ փնջային խմբի նշանակում է նաև երեք հասկացությունից՝ ‘երկինք-լեռ-գլուխ’։ Հիմնական հարցը հետևյալն է. դերանուններն առաջանում են սեփականատիրական պատկերացումից, դրանք ավելի առաջ սեփականատիրական անուններ են, քան անձնավորություն արտահայտող անուններ։ Դեմքերի զատումը, առանձնապես առաջին դեմքի, նաև եզակի թվի, նաև երրորդի համեմատությամբ և առաջինին հակադրվող երկրորդ դեմքի զատումը, այս բոլորը համեմատաբար ուշ ժամանակների երևույթ են։ Ուստի