առաջին դերանունները սեփականատիրական դերանուններ են, եթե խոսում էլ են դեմքի (անձի) մասին, ապա այն դարաշրջանների համար խոսք կարող է լինել միայն կոլեկտիվ անձի, հատկապես կոնկրետ-տնտեսական կոլեկտիվ անձի, հասարակական խմբավորման կամ ցեղի մասին, իսկ իդեոլոգիապես կամ ապստրակտ-աշխարհայեցաբար՝ նաև կոլեկտիվ, հետագայում ցեղի տոտեմի, կոլեկտիվի սիմվոլի, աստծու, մասին, որը և տվյալ հասարակական խմբի սեփականության իրավունքների պահպանիչն է:
Դերանունից էլ, ինչպես որ ըմբռնելու լինենք այն, մենք սկսում ենք խոսքի մասերի ծագման շաղկապման թվարկությունը հասարակայնության, նրա ձևերի և իրավական պատկերացումների հետ։
Խոսքի մասերի մնացած առայժմ ձեռք բերված շաղկապումները սոցիալական կարգի հետ ներառնում են ոչ թե բառերի ամբողջ կատեգորիաներ, այսինքն խոսքի մասերն ամբողջապես, այլ նրանց առանձին ներկայացուցիչներ, ինչպես օրինակ ‘և’ շաղկապը ներկայացնում է ‘եղբայր’ resp. ‘քույր’ սոցիալական տերմինը (տես § 43, 3) և այլն։
§ 43. Որչափով բառերի մաստավորումը, որ հետագայում նշանակությունների կայունացում է ստանում, որոնք յուրաքանչյուր տվյալ բառի համար յուրացվում են նախ ամբողջ փնջերով, իսկ հետո նաև միավորներով, կախված է այս կամ այն որոշակի կառուցվածքի մարդկային կոլեկտիվի աշխարհայեցողությունից, որչափով լեզվի կառույցքը՝ շարահյուսությունը հյուսվում է նայած հասարակակարգին, նաև գաղափարների ու նախադասությունների շաղկապումն էլ տեղի է ունենում նույն կարգով, համապատասխանորեն արտացոլելով հասարակակարգը և, բնականաբար, չի կարող չարտացոլել հասարակակարգը, նաև իրոք դրան անդրադարձնում է ձևաբանությունը, որ առաջանում է նախադասության անդամների փոխհարաբերությունները ճշտելու համար, այնպես էլ հասարակայնության որոշակի կարգերը իրենց կնիքն են դնում բառերի զանազան խմբերի վրա, որոնք վեր են ածվում խոսքի մասերի և աստիճանաբար կազմում կյանքից կտրված քերականության որոշակի կատեգորիաներ։ Այս խոսքի մասերը, առհասարակ քերականական կատեգորիաները ավելի ևս կտրված են կյանքից, քան հասարակական բոլոր վերնաշենքային արժեքները, այդ թվում նաև