աշխարհագրության հասողության սահմաններից շատ հեռու։
§ 45. Շատերի համար դժվար է սահմանազատել էվոլուցիան և ռևոլուցիան։ Ռևոլուցիան իր մուտացիոն կարգի ստեղծագործությամբ վերագրում են էվոլուցիային: Եվ եթե շատերի համար դժվար է սահմանազատել ռևոլուցիան էվոլուցիայից, պրոցեսի առանձին փուլերի զարգացման կարգի, մեկ տեսանելի փուլը մյուս, նույնսլես տեսանելի, մահացող փուլից ծնվելու ակնառու հաջորդականությամբ, ապա է՛լ ավելի դժվար է ճիշտ գաղափար ունենալ զարգացման ստադիաների, այս կամ այն տիպերի երկարատև կանգային վիճակի մասին, որոնք զարգանում են այս կամ այն ստադիայում էվոլուցիոն կարգով։ Մի կողմից, այդ ստադիաներում կյանքը բացարձակապես չի սպառվում մեկ էվոլուցիոն ձևը մյուսով պարզապես փոխարինվելով, տեղի չի ունենում մեկ փուլից իրենից մյուս փուլի ծնումը։ Կարիք է լինում նկատի ունենալ արտաքին, նույնպես տեսանելի ազդեցությունները, որոնց պահանջմունքը ուժեղանում է ասես անծնունդ կամ ինքնասաղմավորվող տարրերը անհայտ ծագում ունեցող գործոնները դիտելով մշտապես բարդ կյանքի աճման պրոցեսում։ Մարդկային կեցության ոչ մի աստիճանում կյանքի պարզ կառուցվածք չկա, դա միշտ բարդ է, սակայն այն տարբերությամբ, որ որոշ դեպքերում բարդությունը երևան է բերված ու գիտակցված՝ մյուս ավելի վաղ կամ նախընթաց դեպքերում դեռևս երևան չի բերված և օրգանապես չի գիտակցված։ Նրանց երևան գալու առաջին մոմենտներին այդպիսի օտար կարգի փաստերը հետազոտողը հաշվի է առնում էվոլուցիոնորեն զարգացող ստատիստիկայի տեսանելի հարմոնիայի հակամարտությամբ և եթե հետազոտողը դիալեկտիկական մոտեցում չունի, հաշվի է առնում իբրև օտար տարրեր։ Դրանք նշվում են իբրև ստեղծագործության հիմնական գործոններ մարդացման մեկ ստադիան մյուսով փոխարինվելու, էվոլուցիոնորեն զարգացող մեկ ստատիկան մյուսով փոխարինվելու, պրոցեսում նման փաստերը բազմապատկման հետևանքով, երբ բացակայում է դիալեկտիկական մեթոդը, բացասվում է զարգացման մեկ ստադիայի շաղկապումը մյուսի հետ և բնականաբար ստեղծագործական տարրերը որոնելիս ծանրության կենտրոնը փոխադրվում է արտաքին աշխարհի, արտաքին ազդեցության, պատրաստի արտաքին աղբյուրի կամ բուն ստեղծագործական պրոցեսից դուրս գտնվող արտաքին ու ուժի վրա, զարգացման վաղ կամ սկզբնական աստիճաններում՝ բնության,