Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/193

Այս էջը հաստատված է

աստծու, իսկ զարգացման ավելի ուշ ստադիաներում՝ զարգացման ավելի բարձր աստիճանի վրա գտնվող կուլտուրաների ազդեցությունների վրա, կարծես վերջիններս նույնպիսի գենետիկ պարզաբանման կարիք չունեն, կարծես նրանք բնակտոր են:

Մյուս կողմից, մեր ուշադրությունը կենտրոնացնելով ստեղծագործական պրոցեսի ներքին պատճառների վրա լեզվի զարգացման մեջ, մենք բնավ չենք կարող այդ պրոցեսը զետեղել բուն լեզվի մեջ: Լեզուն նույնպիսի վերնաշենքային հասարակական արժեք է, ինչպես և գեղարվեսաը և առհասարակ արվեստները: Մենք իրերի ուժով, լեզվական փաստերի վկայությամբ ստիպված ենք հետամուտ լինել լեզվի ստեղծագործական պրոցեսին, ստեղծագործական գործոններին նյութական կուլտուրայի ու նրա վրա կառուցվող հասարակայնության և այս բազայի վրա կազմված աշխարհայացքների պատմության մեջ։ Այստեղից պարզ է, որ, նախ՝ լեզվական ամբողջ նյութը լեզվի նոր ուսմունքի մեթոդով, հաբեթական տեսության տեսակետից լեզվի ուսմունքի մեթոդով հաջորդաբար մշակված լինելու դեպքում մենք չպետք է առաջին հերթին ձևական չափանիշներով բնորոշեինք լեզուների այն սիստեմները, որ մինչև այժմ ընդունվել են իբրև միմյանցից անկախ ընտանիքներ. երկրորդ՝ նույնիսկ այժմ լեզվական երևույթները դեռևս մասնակիորեն նյութական կուլտուրայի, հասարակայնության և աշխարհայացքի հետ շաղկապելիս, սիստեմների ձևական նշանները, այս թվում նաև ձևաբանական նշանները կայունանում են իրենց հաղորդական կապակցության մեջ, նաև բարդանում որոշ ձևական նշանների և մյուս նշանների սինխրոնիզմով (միաժամանակությամբ), և հանրային շինարարության ռեալ աշխարհի հետ նշվող դրանց շաղկապման հետ միասին ձևական հատկանիշներն ստացվում են հանրային կյանքի իդեոլոգիական և նյութական կոորդինատներ, որը հնարավորություն է տալիս դեն շպրտելու կյանքից կտրված ձևով կառուցված գիտության ամեն տեսակ տատանումները լեզվի վերաբերյալ ունեցած դատողություններում, նման այն բանին, թե այս կամ այն ձևաբանական տիպը կարող է մեկնաբանվել իբրև ամեն ժամանակի արդյունք, կարծես թե օրինակ անջատականությունը, կցականությունը, և թեքականությունը միմյանցից անկախ առաջացած կատեգորիաներ են, որոնք անանցանելի սահման են գցում այսպես կոչված լեզվաընտանիքների միջև և յուրաքանչյուրը բացառապես հատուկ է այս կամ