Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/194

Այս էջը հաստատված է

այն ընտանիքին, կամ կարծես դրանք որևէ չափով պատահական երևույթներ են, որոնց կարելի է ամեն տեսակ տեղ հատկացնել և ոչ թե միայն այն տեղը, որ հատկացվում է նրանց իբրև միմյանց հետ անխզելիորեն կապված օղակների մարդկության կուլտուրական զարգացման շղթայում։

Մենք արդեն գիտենք լեզուների զանազան սիստեմներ, որոնք որոշվում են ըստ ձևական հատկանիշների և մինչև այժմ էլ այդպես էլ կոչվում են, այն է՝ անջատական կսւմ նախաձևաբանական, իսկ ձևաբանականներից՝ երկու տիպի կցականներ, դերանունների միջոցով և անմիջորեն առանց դերանունների կցականներ, թեքականներ, որոշ թեքականներ թափառիկ ձևաբանական հատկանիշներով (նախածանցներով, վերջածանցներով) և անկայուն հիմքերով (ձևաբանական ձայնափոխում), արդեն հնչյունների բաժանումով ըստ ֆունկցիաների՝ իմաստայինների (բաղաձայններ կամ արմատներ) և ձևաբանականների (ձայնավորներ), մյուս թեքականները՝ ձևաբանության կայուն նշաններով (հիմքեր, արմատներ և վերջավորություններ)։

Ինչպես այս ձևական կողմով, այնպես էլ մյուս բոլոր հատկանիշներով թե ձևական և թե իդեոլոգիական տարբեր սիստեմների մեջ, որչափով որ դրանցից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ արդյունք է դիալեկտիկական պրոցեսի, որ ծնում է նոր տեսակի սիստեմ, թեզի հետ միասին երևան բերելով անտիթեզիսներ և նրանց պայքարով, որ արտացոլել է հասարակայնության համապատասխան ուժերի պայքարը, չկա մի սիստեմ, որ զերծ լինի նախկին սիստեմի կամ նույնիսկ մի քանի նախկին սիստեմների չվերացած առանձնահատկություններից։

Մենք գիտենք նաև, որ անջատականությունը բոլորովին լրիվ չափով չի բնորոշում համապատասխան սիստեմը և ձևականորեն նրա մեջ անջատականության հետ օրգանապես կապված է սինթետիկականությունը, այսինքն մի կառուցվածք, որտեղ նախադասության յուրաքանչյուր մասը իր որոշակի տեղն ունի, ավելի ճիշտ՝ տեղի այնպիսի հաստատուն բաշխումով, որ ըստ տեղի իմացվում է, թե նախադասության որ մասի հետ մենք գործ ունենք և թե նույնիսկ ինչ խոսքի մասի դերում պետք է տվյալ բառը հասկացվի։

Այստեղից մի քայլ է մնում դեպի բազմիմաստությունը, այսինքն բառերի բազմանշանակությունը։ Եթե տեղը կարող է որոշել