4) խոսքի մասերի բացակայությունը (կամ վատ տարբերակվածությունը) և 5) բազմիմաստությունը միասնաբար կազմում են, իբրև կոորդինատներ, վճռական նշանների այն գումարը, որ համապատասխան սիստեմի լեզվին միանգամայն որոշակի ժամանակագրական, տեղ է հատկացնում բոլոր սիստեմների բոլոր լեզուների դիախրոնիկ կտրվածքի շերտերում։ Սակայն սա չի նշանակում, թե այդպիսի սիստեմի լեզու ունեցող ժողովուրդները դատապարտված են եղել կործանման այն սիստեմի վերացման շրջանում, որից նրանք օգտվում էին նոր սիստեմների ծնման ընդհանուր պրոցեսում, դատապարտված էին ընկնելու ավելի ուշ սիստեմի ժողովուրդների լեզվի շերտերի, կիտվածքների տակ և այլն։ Չինարենի օրինակով առկա է բազմաքանակ ժողովուրդ մի լեզվով, ավելի ճիշտ նույն սիստեմի մի շարք լեզուներով, չինարենում առկա են նույն կոորդինացնող հատկանիշները, սակայն ավելի ուշադիր վերաբերվելով յուրաքանչյուր հատկանիշին, մենք տեսնում ենք ավելի ուշ շերտավորումներ, այսպես, օրինակ՝ միավանկությունը չի վճռվում քանակապես, բառի մեջ միայն մեկ վանկ լինելու փաստով։ Միավանկությունը պետք է որոշել որակապես, այսինքն միատարր է արդյոք բառը, և այն ժամանակ նրա միավանկությունը իսկական է, թե՞ երկտարր է նա, և այն ժամանակ նրա միավանկությունը երևութական է, որովհետև, երկու խաչավորված տարրերից մեկը, ինչպես հետևում է, կորցրել է իր ձայնավորումը, իր վանկը։
Նույն դրության մեջ են իրենց ծագումով հաջորդ սիստեմները նրանց նշանների ոչ թե միասնության, այլ բազմության իմաստով, այսինքն կոորդինատների հատկանիշների առկայությամբ, որոնք ի մի գումարած որոշում են արդեն նոր սիստեմ և հնարավորություն տալիս խիստ համապատասխան տեղ հատկացնելու նրան ժառանգորդության մեջ, հենց այն տարբերությամբ միայն, որ հին սիստեմի որոշ հատկանիշներ փոխանցվում են նորին, իբրև նոր սիստեմի նույնպես ակտուալ, և ոչ թե միայն վերապրուկային հատկանիշներ։ Օրինակ, բառերի դասավորության վերապրուկային խիստ նորմաներ են նկատվում ընդհուպ մինչև պրոմեթեիդական սիստեմի լեզուները։ Այսպես, ռուսերենում ածականը մի տեղ ունի, նա նախադաս է, ֆրանսերենում այլ նորմա գոյություն ունի, որոշ ածականներ նախադաս են, մյուսները՝ անպայման ետադաս, երրորդները, նայած իրենց հետ զուգորդվող բառին և ստացվող իմաստին, որոշ