Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/198

Այս էջը հաստատված է

միմյանց շաղկապումը առանձնապես ցայտուն կերպով է հանդես գալիս հաբեթական սիստեմի ագլուտինատիվ-ֆլեկտիվ լեզուներում։ Այստեղ տատանման դիապազոնը մեծ ընդգրկում ունի, որը մեծ քանակությամբ ներառնում է ոչ միայն հարևան, այլև շերտընդմեջ սիստեմների առանձնահատկությունները։ Ի միջի այլոց այս էապես կարևոր հանգամանքի հետ է կապված հաբեթական լեզուների մեկ սիստեմի մեջ զանազան, և՛ սինթետիկ, և՛ ագլուտինատիվ, և՛ ֆլեկտիվ, սիստեմների առկայությունը, յուրաքանչյուր սիստեմի նկատմամբ մի վերապահությամբ, այն է՝ կցելով գրեթե բառը՝ «գրեթե սինթետիկ» «գրեթե ագլուտինատիվ» և «գրեթե ֆլեկտիվ»։ Այդ նույն պատճառով հաբեթական լեզուներում լեզուների ուսումնասիրությունը, դիախրոնիկ մոտեցմամբ հեշտացվեց սիստեմների միահյուսումով, անպայման տարբեր դարաշրջանների սիստեմների ցայտուն կերպով աչքի ընկնող շաղկապումներով, և ճանապարհ բացվեց լեզվի ինչպես ֆորմալ, այնպես էլ իդեոլոգիական պալեոնտոլոգիայի համար։

Մնալով նույն ֆորմալ կատեգորիայի սահմաններում, անունները նախ՝ տեղով, ապա՝ դերանվանական տարրով և վերջապես սեռական հոլովով որոշելու սահմաններում, մենք, նույնիսկ հաբեթական սիստեմից պրոմեթեիդականի անցնող տիպի լեզվում, հատկապես հայերենում, բացահայտ ֆլեկտիվությամբ հանդերձ նկատում ենք նրան ագլուտինատիվության շերտի վրայով նախորդած դերանվանական շաղկապման առկայություն. kam-a+w-n astut+o-y ‘աստծու կամքով’ hraman-a+w iшqan-i-n ‘իշխանի հրամանով’։

Ավելի ուշ՝ ֆլեկտիվ տիպոլոգիայի հաբեթական լեզուներում մենք նկատում ենք նախաֆլեկտիվ սիստեմների զարմանալի մնացուկներ, որոնք երբեմն հրեշավոր ձևեր են ընդունում. դա այսպես կոչված սեռականն է իր առնչությամբ վրացերեն լեզվում։

Հին գրական (ֆեոդալական) Ժողովրդական
ϑqovreba-y Qarϑi-is+a-y ‘Վրաստանի կյանքը’ Qarϑl-is ϑqovreba (y)
ϑav-i kaϑ-is+a-y ‘մարդու գլուխ’ kaϑ-is-ϑav-i
nebiϑ+a ğmrϑ-is+a-iϑ-a ‘աստծու կամքով’ ğvϑ-is neb-iϑ
ğwaṫi-n-i gmir-ϑa Saqarϑvelo-ys+a-
ϑa-ni ‘Վրաստանի հերոսների արարքները’
Saqarϑvelo-s gmir-eb-is saqme-eb-i