«12. Բայց «... Որակի և քանակի միջև հարաբերությունը փոխադարձ է... որակը նույնպես փոխարկվում է քանակի, ինչպես քանակը որակի...» (Էնգելս)։
«13. Քանակական երևույթները տեղի են ունենում անընդհատ (էվոլուցիոն կերպով), որակականները՝ թռիչքաձև (մուտացիոն կերպով)։
«14. Ամեն մի փոփոխություն հակասական է։ «Շարժումն ինքնին հակասություն է» (Էնգելս)։ Ամեն մի երևույթ իր մեջ թաքցնում է ներքին հակասություն, հակադիր տարրերի պայքար։ Այս պայքարը բնության և հասարակության մեջ տեղի ունեցող պրոցեսների ներքին ուժն է:
«15. Հակասսւթյունը դրվում և լուծվում է բուն իսկ զարգացման ընթացքում։ Հին հակասության լուծումը մի ուրիշ նոր բանի դրումն է և այլն:
«16. Մարքսիզմը դիտում է հասարակությունն իբրև մարդկանց հարաբերությունների անընդհատ փոփոխության մեջ գտնվող սիստեմ։
«17. Հասարակությունն առաջանում է իբրև բնության նկատմամբ մարդկության կոլեկտիվ աշխատանքային ներգործության արդյունք։
«18. Սակայն այս ներգործությունը միակողմանի չէ. «Աշխատանքն ամենից առաջ մի պրոցես է, որ կատարվում է մարդու և բնության միջև... ազդելով... արտաքին բնության վրա և փոփոխելով նրան, մարդը միաժամանակ փոփոխում է իր սեփական բնությունը» (Մարքս)։
«19. Այսպիսով, բնության ազդեցությունը մարդու վրա չպետք է դիտել իբրև անմիջական ազդեցություն:
«20. Մարդու և բնության փոխազդեցության պրոցեսում կենտրոնական տեղ են գրավում երեք տարր, որոնք նշվում են «Հասարակության արտադրողական ուժեր» տերմինով. ա) բնության նյութեր, իբրև աշխատանքային ներգործության օբեկտներ, բ) աշխատանքի գործիքներ ու միջոցներ, գ) մարդու աշխատանքային կենդանի ուժ։
«21. Հանրային արտադրողական ուժերը այն գործոնն են, որ որոշում է հասարակության հիմնական կառուցվածքը։
«22. Այսպիսի կառուցվածք են արտադրական հարաբերությունները. «Իրենց Հանրային կյանքի ընթացքում մարդիկ մտնում են որոշակի, իրենց կամքից անկախ հարաբերությունների՝