հարաբերությունները, որ կապված են քաղաքական պարտիաների, քաղաքական պայքարի և պետության հետ։
«32. Իդեոլոգիական վերնաշենքը ներկայացնում է հասարակության մտքերի, զգացմունքների ու պատկերացումների որոշակի սիստեմը։
«33. Իդեոլոգիայի ձևերը հետևյալն են. ա) ամենապարզ իդեոլոգիաներ՝ լեզու և մտածողություն, բ) բարձր իդեոլոգիաներ՝ կրոն, արվեստ, բարոյականություն, իրավունք, քաղաքական իդեոլոգիա, գիտություն, փիլիսոփայություն:
«34. Եթե մենք ցանկանայինք համառոտակի արտահայտել Մարքս-Էնգելսի հայացքը այժմ հռչակավոր «հիմքի» և ոչ պակաս հռչակավոր «վերնաշենքի» հարաբերության մասին, ապա մենք կստանայինք ահա թե ինչ. 1. արտադրողական ուժերի վիճակ, 2. նրանցով պայմանավորված տնտեսական հարաբերություններ, 3. տվյալ տնտեսական «հիմքի» վրա աճած սոցիալ-քաղաքական կարգեր, 4. մասամբ անմիջորեն էկոնոմիկայով և մասամբ նրա վրա աճած ամրողջ սոցիալ-քաղաքական կարգերով որոշվող՝ հանրային մարդու հոգեբանություն, 5. զանազան գաղափարախոսություններ, որոնք իրենց մեջ արտացոլում են այդ հոգեբանության հատկությունները» (Պլեխանով)։
«35. Հանրային զարգացման պրոցեսը դա հանրային ֆորմացիաների մուտացիոն հերթափոխությունն է։ Դասակարգային հասարակության համար նման մուտացիոն հերթափոխությունները հանդիսանում են ռևոլուցիաներ։
«36. Իդեոլոգիաները կախում ունեն սոցիալ-տնտեսական միայն վերջին հաշվով, և ոչ թե անմիջորեն տվյալ հանրային ֆորմացիայի շրջանակներում կարող են զարգանալ համեմատաբար ինքնուրույն կերպով, ենթարկվելով իբրև այդպիսին հանդիսացող իդեոլոգիական զարգացման սեփական ներքին օրենքներին։
«37. Բայց մինչ դասակարգային հանրային ֆորմացիաների վերաբերմամբ մենք պետք է ընդունենք «բազիսից» իդեոլոգիայի ունեցած անմիջական կախման շատ ավելի մեծ աստիճան։ Մասնավորապես այդ վերաբերվում է նաև լեզվին: