Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/206

Այս էջը հաստատված է

ունեն արտադրության զարգացման աստիճանից. «Հաբեթականները շարժվում էին, տեղափոխվում ու հաստատվում այնտեղ, որտեղ գտնում էին պահանջվող մետաղների հանքավայրեր և կուսականորեն հարուստ բնական պայմաններ կյանքի տնտեսական այն ամբողջ բարդ կառույցքի համար, որ կապված էր նրանց ցեղային նյութական կուլտուրայի հիմնաղբյուրի՝ մետաղագործության հետ, որը աճեցրեց նրանց հասարակայնությունը, նրանց կրոնը, նրանց հոգեբանությունը» («Հաբեթական Կովկաս»)։

«50. Հաբեթական տեսության համաձայն, լեզվի մեջ արտացոլում են աշխատանքի կազմակերպման զանազան աստիճանները («Հաբեթական տեսության մասին») և ընտանիքի ձևերը («Հաբեթականներ», «Լեզվի ծագման մասին», «Լեզվաբանություն և նյութական կուլտուրա»)։ Ն. Յա. Մառի կարծիքով, դերանուններն առաջանում են «սեփականության իրավունքը գիտակցվելուց հետո» («Զարգացման փուլերով», Առաջաբան):

«51. Լեզվական մտածողության ձևերի հերթափոխումը ինքը պայմանավորված է սոցալ-տնտեսական ֆորմացիաների հերթափոխությամբ («Լեզվի ծագման մասին»)։

«52. Հաբեթական տեսության համաձայն, լեզվի ծագումը կապված է մարդու կոլեկտիվ աշխատանքային գործունեության հետ. «Մարդկային լեզվի արմատները երկնքում չեն և ոչ էլ դժոխքում, բայց նաև ոչ շրջակա բնության մեջ, այլ իր իսկ մարդու մեջ, սակայն ոչ թե նրա անհատական ֆիզիկական բնույթի, նույնիսկ ոչ կոկորդի, ինչպես և ոչ նրա արյան մեջ, ոչ էլ նրա անհատական գոյի, այլ կոլեկտիվի մեջ, մարդկային զանգվածների տնտեսական համախմբման, ընդհանուր նյութական բազա ստեղծող աշխատանքի մեջ» («Տեղափոխման միջոցներ»)։

«53. Հնչական լեզուն ծագում է կոլեկտիվ երգից, մասնավորապես աշխատանքային երգից. «Բայց լեզվի հնչյունները, այսպես կոչված հնչույթները, հետևանք են մարդու հատուկ աշխատանքի, նրա (լեզվի) արտադրման վրա կատարված կոլեկտիվ աշխատանքի, դրանք ստացված են հանրային աշխատանքի հետևանքով, ամենայն հավանականությամբ, կոլեկտիվ կամ խմբական երգից» («Հաբեթական տեսության հիմնական նվաճումները»)։[1] «Կենդանական հնչյունի մարդկայնացումը կարող էր հաջորդել

  1. Տես § 37։