Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/21

Այս էջը հաստատված է

Հնչական լեզուն գծայինի ժառանգություն։ Ցեղի տարբերիչ հնչակոմպլեքսը ոչ թե կենդանական է, այլ հոդաբաշխ։

27. Դիախրոնիկ հնչական համապատասխանությունները՝ լեզուների ձևական դասակարգման հիմք նրանց դինամիկայի մեջ (հնչական լեզվի հնէաբանական կտրվածք)։

28. Զանազան սիստեմների և յուրաքանչյուր տվյալ սիստեմի տարբեր լեզուների փոխհարաբերությունների բարդության համեմատ աղյուսակ կառուցելու դժվարությունների մասին։

29. Գլխավոր դժվարությունը լեզվաստեղծման միասնական պրոցեսի ծննդաբանությունը կազմելու մեջ (բոլոր հատկանիշների հաշվառման ձգտումով) ժառանգականության իբրև լեզվաստեղծման մեջ կասեցնող սկզբունքի աճման և ստեդծագործությունը կենդանի հասարակայնության մեջ փոխադրելու, հենց նրա շարժման (բարբառայնության, պայմանների հասունացում մուտացիոն կարգի հերթափոխությունների համար, ռևոլուցիոն տեղաշարժեր կամ պայթյուններ) պայմաններում։ Սկզբում դատարկ տեղ, ո՛չ ոգի, ո՛չ էլ հնչական նյութ լեզվական աշխատանքի համար։ Լեզուն՝ մարդկային կոլեկտիվի ստեղծագործություն։

30. Լեզվի ծագման պրոբլեմի հետաքրքրությունն ու նշանակությունը դասընթացում անցածի գումարային շարադրանքի առնչությամբ ընդհուպ մինչև ծննդաբանական աղյուսակ կազմելու դժվարությունների հարցը։ Մարդկության հնչական լեզվի զարգացման կենսական ռեալ աղյուսակը բացառվում է նրա լոկ անդրադարձված գոյության պատճառով։ Կոլեկտիվի ստեղծագործությունը՝ լեզուն «արտացոլումն է նրա ոչ միայն մտածողության, այլև նրա հասարակակարգի ու տնտեսության, արտացոլում լեզվի տեխնիկայի ու կառուցվածքի, հավասարապես և նրա իմաստաբանության մեջ»։ Ինքնին լեզուն գոյություն չունի իբրև օրինաչափ երևույթ, որ ապրում է հատուկ ֆիզիոլոգիական կամ հոգեբանական օրենքներով։ Լեզվական երևույթների, առհասարակ հնչական լեզվի կենսունակությունը նրանց օրգանական կապվածության մեջ է նյութական կուլտուրայի և տեխնիկայի զարգացման հետ։ Այս առնչությամբ կուլտուրայի սաղմնավորման տեղի հարցը Արևելքում կամ Արևմուտքում։

31. Մարդկության պատմության արևմտա-եվրոպական հնագիտական կառուցումը 1925 թվականի ձևակերպումով։ Կուլտուրայի