Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/211

Այս էջը հաստատված է

նույն չափով ծնունդ է պրոլետարական և գաղութային ռևոլուցիաների դարաշրջանի։ Այս տեսակետից հաբեթական տեսությունը ոչ միայն կաբինետային ուսմունք է, այլև բազմաթիվ «գրազուրկ» ժողովուրդների կուլտուրական ազատագրման մի հզոր զենք, որոնք ճնշված են ինչպես իմպերիալիստական պետության ապարատով, այնպես էլ եվրոպական հին գիտության մեծամիտ արհամարհանքով»։

* * *

Ս. Ի. Կովալյովի առաջարկած «Մարքսիզմը և հաբեթական տեսությունը» ամփոփ (միայն թեզերով) զեկուցման մեջ տեղ-տեղ մենք տեսնում ենք, որ միանգամայն բնականորեն հաշվի չեն առնված մեր վերջին աշխատությունները, կամ դեռևս նույնիսկ հետաքրքրվողների սեփականություն չդարձած է կամ մամուլում բոլորովին հանդես եկած զեկուցումներն ու դասախոսությունները։ Սա առանձնապես վերաբերում է այն տեղերին, որտեղ խոսքը հնչական լեզվի ծագման մասին է, անմիջական կենդանական հնչյունի ենթադրվող մարդկայնացման մասին, որպես հնչական լեզվի արտադրության գործիքի, և որտեղ մեր նշած «զուտ լեզվական» մոմենտի ընդգծումով հանդերձ, ցույց է տրվում, որ նրանցում ընդունվում է զուտ հնչյունաբանական և ձևաբանական օրենքների մեծ դերը՝ վկայակոչելով «Հաբեթականներ» հին աշխատությունը։ Սակայն, ըստ էության Ս. Ի. Կովալյովի զեկուցումը աչքի է ընկնում իր կատարյալ ուշադրությամբ դեպի հաբեթական տեսության տեսական դրույթները առանց անհարկի ջատագովության, բայց և առանց չմտածված պոլեմիկական մոմենտի, ինչպես հաբեթական տեսության, այնպես էլ նրան հակադիր հին լեզվաբանական ուսմունքի նկատմամբ։ Այսպիսով, հասել է արդեն այն մոմենտը, երբ հասարակագետները իրենք են իրենց ձեռքը վերցնում լեզվաբանական ուսմունքը իրենց մասնագիտական գիտելիքների տեսակետից գնահատելու համար։ Հետևաբար, հասել է այն մոմենտը, որին հասնելու ցանկալիության մասին ես բարբառում էի կարծես անապատում, «Հաբեթական տեսության զարգացման փուլերով» հրատարակության ներածական էջերում։

Միաժամանակ այս հարցի առթիվ կազմվում են սպառիչ կարտոտեկաներ։ Բնական կլինի մեզ համար չշտապել տպագիր շարադրելու ծրագրի եզրափակիչ (51) պարագրաֆը, թեկուզ և