նա կարդացված լինի Ադրբեջանի համալսարանում կայացած էպիզոդիկ դասընթացում։
Վերջից երկրորդ պարագրաֆը (50), հիշատակված ծրագրի ամբողջ չկարդացված մասից իմ մեկնաբանման հանդեպ սկսում է ընկնել նույնպիսի դրության մեջ։ Խոսքը վերաբերում է «հաբեթաբանության հարաբերակցությանը, մարդկության պատմությունը ըստ նյութական կուլտուրայի հուշարձանների հետազոտելուն» և այլն։ Ես նկատի ունեի այս հարցը լուսաբանել միայն այն սահմաններում, որոնց մեջ նշված է լեզվաբանական նյութի շաղկապման հնարավորությունը, այն է, բառերի իմաստի, խոսքի կառուցվածքի, ձևաբանական, նաև հնչական երևույթների շաղկապման հնարավորության տնտեսության և նրանով պայմանավորված հասարակայնության՝ հասարակական ձևերի ու աշխարհայացքի զարգացման պատմության հետ։ Հարցը մասամբ շոշափվում է դասընթացի զանազան տեղերում, չխոսելով այնպիսի հատուկ աշխատությունների մասին, որոնք արդեն հիշատակված են. 1) «Փոխադրության միջոցները, ինքնապաշտպանության և արտադրության գործիքները՝ նախապատմական շրջանում (լեզվաբանությունը նյութական կուլտուրայի պատմության հետ շաղկապելու առթիվ»), 2) «Մարդկության զարգացման լեզվաբանորեն նշվող դարաշրջանները և նրանց շաղկապումը նյութական կուլտուրայի պատմության հետ», ինչպես և 3) «Շումերական tam-dam-ի հաբեթական ծագումը», 4) «Խալդերեն puli-ի ,քար’ և pili-ի ,ջրմուղ’ մասին», 5) «Էտրուսկական մահվան աստծու Kalu անունը և ’գրել’, ‘երգել’, ‘սատանա’, ‘կույր-երգիչ’» տերմինները. 6) «Գիրք և գիր տերմինների ծագումը» և այլն։
Բայց ահա նյութական կուլտուրայի պատմաբան Ա. Ա. Միլլերը իր «Նյութական կուլտուրայի պատմության և լեզվաբանության շաղկապման մի քանի օրինակներ» զեկուցումով, որ նա կարդաց ընթացիկ տարվա հունիսին հաբեթական ինստիտուտում, սահմանեց արդեն այլ կապ, այսինքն՝ հաբեթական տեսության մի շարք դրույթները, մասնավորապես և իմաստաբանության մասում, նյութական կուլտուրայի հուշարձանների նկատմամբ կիրառելու գործում տվեցին միանգամայն գոհացուցիչ լուծում նրանց առեղծվածային ձևերին և գծված կերպարների կոմբինացիաներին։ Ա. Ա. Միլլերը, բնորոշելով նյութական կուլտուրայի ուսումնասիրման գոյություն ունեցող եղանակները,