Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/213

Այս էջը հաստատված է

նշեց մի շարք օրինակներ, որոնք հաստատում են բուն մեթոդի ճգնաժամի սկսվելը։ Ընդունելով, որ նյութական հուշարձանների և լեզվի ասպարեզում հետազոտությունները պետք է ընթանան ինքնուրույն ուղիներով, այնուամենայնիվ, ըստ Ա. Ա. Միլլերի այս երկու ուղիների փոխադարձ կապը հանդիսանում է արդեն հասունացած և իր նշանակությամբ խոշոր մեթոդոլոգիական տեղաշարժի հիմնական նպատակը:

Զեկացողը փորձ արեց քննարկելու մի շարք թեմաներ, որոնք ինքնուրույն կերպով մշակել է հաբեթաբանությունը ըստ լեզվի նյութերի, մեջ բերելով դրանց համապատասխան լուսաբանումը նյութական կուլտուրայի տվյալներով։ Զեկուցողը շոշափեց կուլտուրայի կազմվելու և զարգացման մոմենտները պալեոլիտի դարաշրջանում, առանձնապես ուշադրության դարձնելով ‘ձեռք-քար-կացին’ թեմաներին, pars, pro, toto նշանակությանը ինչպես լեզվի պատմության մեջ, այնպես էլ հնադարյան մարդու կերպավորման գործունեության մեջ, ‘բայազուրկ խոսքին’ և նրան հնարավոր համապատասխանություններին հաբեթական տեսության սահմանած իրենց բնույթով տարրեր սեմանտիկ շարքերը, ըստ Ա. Ա. Միլլերի, նույնպես իրենց համապատասխանություններն են գտնում կերպարվեստի բնույթի նյութական հուշարձաններում։ Ա. Ա. Միլլերը զեկուցումն ավարտեց Հյուսիսային-Կովկասյան երկրամասի միջնադարյան այն կուլտուրաների կազմելու պատմության հարցով, որոնք այժմ պարզվում են չափազանց մեծ քանակությամբ հետազոտված քաղաքատեղերի տվյալներով։ Տեղական այդ կուլտուրաները, որ հաջորդաբար կաղապարվել են երկրամասում, բնականորեն հարցական նշան են դնում հետևյալ տրադիցիոն ֆորմուլայի վրա. «թուրք-քոչվոր-մոնղոլացիները իրենց ֆիզիկական տիպով Ասիայից եկվորներ են − ձին հետը թաղելը» և այլն։ Հիշատակելով Սարկել[1] տերմինի հաբեթական մեկնաբանման նշանակությունը, զեկուցողը եկավ այն եզրակացության, որ չուվաշերենի ուսումնասիրության վերջին տարիների աշխատանքները

  1. Իշտարի մասին տպագրության (ՀԺ) պատրաստվող հոդվածում այս տերմինի մեկնաբանության վերաբերյալ կա նրա լեզվաբանական վերլուծության լրացուցիչ բացատրությունը (ՀԺ 5-րդ հատ. էջ 135) [Ընտիր երկեր, 3-րդ հատոր, էջ 323]: Ն. Մ.: