Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/217

Այս էջը հաստատված է

զգացվում այն փաստը, որ զանազան լեզվաբանական սիստեմների մերձեցման փորձերը դատապարտելու վճռականությունը վկայում է ինչ որ ավելի վատթարի մասին, քան մեթոդի բացակայությունն է,— այն վկայում է աշխատողների ինքնադատապարտման մասին, նման «զգուշ մեթոդով» երբեք չի կարելի հասնել լեզվաբանական հետազոտության իսկական մեթոդին։ Եվ մեր մեջ կկարողանար խորագույն տարակուսանք հարուցել այն հանգամանքը, թե ինչպես է իր դարն ապրած հնդեվրոպական տեսությունը հատուկ մեթոդի այդպիսի գնահատությանը հարում մասամբ նաև Մայնհոֆը (Meinhoff) անվերապահորեն[1], եթե դրանով մենք հնարավորություն ունենայինք լուսաբանելու միևնույն անձնավորության մեջ շշմեցուցիչ հակասությունը՝ նրա դավանած դպրոցական տարիքում յուրացրած հին տեսության և աֆրիկյան կենդանի լեզուների նկատմամբ նրա փաստական աշխատանքից բխող կենդանի ստեղծագործ մտքերի, դեռ ավելին, լեզվի նոր ուսմունքի, նրան բոլորովին անծանոթ հաբեթական տեսության գիտական դրույթների միջև։ Թեկուզ և հենց միայն հետևյալ դեպքից միանգամայն պարզ, է որ Մայնհոֆը փաստորեն գտնվում է իրոք այն ուղու վրա, որ բացել է հաբեթական տեսությունը և ընդունակ է առաջ ընթանալու, այսինքն՝ լեզվասիստեմների կայուն ընկալումից անցնելու նրանց հնէաբանական մեկնաբանմանը, զանազան սիստեմների լեզուների շաղկապմանը։ Ահավասիկ այդ նրա ձևակերպումով. «Աոաջ ես էլ էի վիճարկում Բանտուի ցեղակցությունը քամական լեզուների հետ։ Այժմ դա ես անվանում եմ նախաքամական»։[2]

Ծրագրի թվարկության մեջ որոշ թերություն կա, որովհետև առանձին չի անվանված ուգրո-ֆիննական խումբը, բայց դա մեծ բան չէ, քանի որ պրոմեթեիդական, ալդանական լեզուներից հետո ասված է «և այլն», ապա անխուսափելիորեն պետք է ենթադրել նաև ֆիննական, հավասարապես ուգրական լեզուները։ Լռության է մատնված նաև միայնության մեջ առանձնակի գտնվող չուվաշերենը, մինչդեռ չուվաշերենի փոխհարաբերությունները հաբեթական լեզուների հետ պահանջում են

  1. Was Können uris die Hamitensprachen fur den Bau des semitischen Verbum lehren, Zeitschrift für Eingeborenen-Sprachen, Բեռլին, 1922, էջ 241—242։
  2. Հիշ. աշխ. էջ 242: