Միջնադարյան աշխարհիկ գրական լեզուն է նոր ազնվականության լեզուն է− mas kaϑsa, mas krma-s և այլն։
Այս երևույթը, որ հին գրական լեզուն անջատում է ասես միայն շարահյուսությամբ, ձևաբանորեն ամենից առաջ նրան մոտեցնում է Հայաստանի ֆեոդալական լեզվին [գրաբարին], իսկ այնուհետև առհասարակ դերանվանական-կցական կառուցվածքի հաբեթական լեզուներին, որի մասին հատկապես կխոսվի հաբեթական լեզուներն ըստ ձևական հատկանիշների դասակարգելիս։
բ. Հաբեթական պրոմեթեիդական քերականությունը, որ բավական վաղ է սկսել մշակվել, սկզբում հարց առաջադրեց հայերենի[1] մասին, որովհետև վաղուց սկսել էր պարզվել, որ Հայաստանում բազմաթիվ լեզուներ են եղել, որոնք այժմ իբրև մնացուկներ առկա են բավական շատ խոսվածքների և բարբառների մեջ, որոնցից մի քանիսը, օրինակ, զոկերենը, մինչև այժմ էլ իրոք ինքնուրույն լեզուներ են, և այժմ Հայաստանում հոգնակիի կազմության տեսակետից ոչ թե մեկ լեզու կա, այլ երկու՝ քեական (q), որը հին գրական, ֆեոդալական (գրաբար) լեզուն է և րեական, նոր գրական (աշխարհաբար)։ Ավարտվեց նրանով, որ Հայաստանի այս երկու լեզուները համարվեցին ձևաբանական-ձևական հատկանիշներով յուրաքանչյուրը հատուկ սիստեմի պատկանող, մեկը՝ քեականը՝ թեքական, մյուսը՝ րեականը, կցական, ընդհանուր առմամբ նրանք միաժամանակ պարզվեցին իբրև հաբեթական սիստեմից պրոմեթեիդականին անցնողներ, սակայն բնավ չէր բացառվում դրանցից յուրաքանչյուրի խաչավորման հնարավորությունն ու փաստը։ Դրանց խաչավորումը տարբեր է. մեկն առաջացել է մինչև երկու տիպերից յուրաքանչյուրի ավարտումը, մյուսը՝ ավարտելուց հետո, չխոսելով այն մասին, որ հանձին հայերեն քեականի, այսինքն գրականի, որ սկզբում ու երկար ժամանակ սուրբ գրոց լեզու էր, և հայերեն «ժողովրդական», վուլգար րեականի, որ գրեթե մինչև 19-րդ դարը գրի չէր առնված, բայց աշխատավոր դասակարգերի, գյուղացիության և արհեստավոր-բանվորների, առհասարակ արտադրական կոլեկտիվների լեզուն էր, նույնպես ազդել են միմյանց հետ: Իբրև տիպիկ օրինակ
- ↑ Ն. Մառ, Հաբեթական տարրերը Հայաստանի լեզուներում, ԳԱՏ, 1910-1920։