Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/227

Այս էջը հաստատված է
ԼԵԶՈԻ ԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Մոմե՞նտն է արդյոք հիմա այնպիսի վերացական թեմաներով զբաղվելու, ինչպես «Լեզուն և մտածողությունը», վիթխարի ձեռնարկումների այս էպոխան, կոլտնտեսային շինարարության վերելքը համաշխարհային նշանակություն ունեցող հետևանքներով և դասակարգային պայքարի ծայրահեղ սրման բորբոքումով, ոչ թե սոսկ հայեցողական կամ խրատական փիլիսոփայության, այլ ՍՍՌՄ ժողովուրդների ազատագրման և ամեն չափսի (կալիբրի) մեծապետականության վերացման ակտերի և ներգործուն ձեռնարկումների փիլիսոփայության էպոխան, հակառակ կապիտալիստական իդեալիզմի և նացիոնալիզմի՝ մինչև շնչասպառ լինելը կռվող վնասարարական տարբերակների (разновидностей) բոլոր ջանքերի և խորամանկությունների, երբ կուլակը և նրա գաղափարախոսական բոլոր դաշնակիցները, մի տեղ դանդաղ քելքով, մի տեղ վճռական հարձակմամբ, ինչպես բոլոր ֆրոնտներում, նույնպես իդեոլոգիականում, ստեպ մեր դեմ են հանում, թվում է թե, մեր բարեկամներից կազմված ֆալանգներ։ Կռիվն այնպես է սրվում, որ ըստ արտասահմանյան ձեռնհաս մի դատավորի վկայության, նույնիսկ ամենից «խաղաղ» (pacifique) գիտական աշխատավորը՝ սովետական գիտնականը չի կարող մեր սովետական մտածողության բոլոր մեզ համար անբաժանելի հատվածներում,— գիտատնտեսական, հասարակական և քաղաքական,— ունեցած անվերապահ համոզմունքի ամբողջ խորությամբ չասել, որ այսպիսի մոմենտում գիտնականի չեզոք լինելը ինքնասպանություն է, հանցագործություն։

Ընկերնե՛ր, «Լեզուն և մտածողությունը» իմ ելույթի հատվածում, երեսուն, քառասուն րոպեում, նույնիսկ մի ժամում տեղավորվելու տեմպով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ձեռնարկություն մի խելառի, ոрը մաղի մեջ հողմ է հավաքում, այնինչ հարցը վերաբերում է լեզվաբանական տվյալներին և այն էլ լեզվի նոր