Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/228

Այս էջը հաստատված է

ուսմունքի հիման վրա, որը քչերին է ծանոթ, կամ ծանոթ է թշնամական տրամադրությունների՝ գերազանցապես անճանաչելիության չափ աղավաղված լուսաբանությամբ։ Առանց կրճատելու էլ իմ զեկուցումը (այժմ սահմանափակվում եմ մի մասը, հատկապես սկիզբը և վերջը կարդալով) չի շոշափում բոլոր կողմերը։ Հարկ եղավ զեկուցումը գամելու պրոբլեմի մի կողմին՝ լեզվի, ինչպես և մտածողության ստեղծման պրոցեսի համաշխարհային ընդգրկմանը, և այս կապակցությամբ այդ երկու կատեգորիաների՝ լեզվի և մտածողության սահմանմանը (установления) աճող դասակարգերի կռվի պրոցեսում՝ սկսած կենդանական աշխարհից զատվելու էպոխայից։

Սակայն ո՞վ համարձակություն կունենա հաստատելու, որ լեզուն մեզ մոտ, Միության մեջ, վերացական մատերիա է, որ մտածողությունը, առանց որի մենք լեզու չենք էլ ընդունում, մեզ մոտ սոցիալական շինարարության այս հատկապես պայծառ, ուժերի անձնվիրաբար անողոք լարվածությամբ զգացվող (переживаемые) օրերում չի հանդիսանում բացառիկ արժեք։ Չէ՞ որ մեր մտքերի, մեր հստակ (четкое) դիալեկտիկա-մատերիալիստական սրված մտածողության շնորհիվ, երբ հաջողվի տիրապետել նրան և իրականացնել սեփական մասնագիտության կոնկրետ նյութի նկատմամբ, ստեղծագործական տեսական-գիտական մտածողության շնորհիվ է հենց, որ մեր լեզուն ոչ մի բանով չփոխարինվող նշանակություն (значимость) է ձեռք բերում մեր աչքի առաջ ծավալվող դասակարգային դաժան կռվի բոլոր ճակատներում միաժամանակ։ Լեզուն յուր ծագմամբ ընդհանրապես, իսկ հնչական լեզուն առանձնապես, հենց նրա համար է «կուլտուրական վերելքի հուժկու լծակ» հանդիսանում, որ դասակարգային կռվի անփոխարինելի գործիքն է։ Պնդում եմ այսպիսի ասույթի պատասխանատվության լրիվ գիտակցությամբ և արմատապես զատվելով (расходясь) իմ շատ ընկերներից, որ չկա լեզու, որը դասակարգային չլինի և հետևաբար, չկա մտածողություն, որր դասակարգային չլինի։

Բայց սոցիալիստական շինարարության մեր օրերում գիտակցական կոմունիզմի նպատակասլացությամբ, անդասակարգ հասարակության համաշխարհային միասնական տնտեսության նպատակասլացությամբ, մեր աշխարհայացքի սկզբունքներն առանձնական (единичные) ֆետիշներից և կեղծ-ստեղծագործական անփոփոխ որակներից ու հատկություններից ամբողջի մասերի