Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/229

Այս էջը հաստատված է

փոխազդեցությանը փոխանցելու նպատակասլացությամբ, որպիսի ամբողջականության մեջ է, որ իրենց որոշումն են գտնում և որպիսի փոփոխական փոխհարաբերությունների մեջ են իրենց հասարակական արժեքը՝ նշանակությունը գտնում նրանք, եթե լեզուն հանդիսանում է շարժաբեր փոկը հասարակության վերնաշենքային կատեգորիաների բնագավառում, որի (հասարակության) կառուցումը ձգտում է ընդգրկել և կազմակերպել ամբողջ Միության մեջ, ամբողջ աշխարհում ցրված արտադրողական աշխատանքային ուժերը, իսկ մտածողությունը այս կամ այն իմասաավորումը, այսինքն ուղղություն և գիտակցական տեխնիկա է տալիս այս շարժաբեր փոկին՝ լեզվին, ապա ինչպես որ դազգահի մոտ, գործարանում, չհասկացողը չի կարող աշխատել առանց թափանիվի զոհ դառնալու վտանգի, ինչպես որ տրակտորից չի կարելի օգտվել առանց համապատասխան գրագիտության, այնպես էլ մեր ժամանակում չի կարելի, առանց սեփական գործին վնասելու և թշնամական գործին օգնելու ռիսկի, նպատակահարմար կերպով օգտվել դասակարգային կռվի այնպիսի հուժկու, երկսայրասուր գործիքից, ինչպիսին է լեզուն՝ չտիրապետելով նրա իսկական տեխնիկային, և ոչ թե ձևական երեվիքին, հետևաբար չտիրապետելով նրան տեսականորեն, նրա ֆունկցիոնալ էությանը՝ ամբողջության և մասերի մեջ:

Ով որ երես է դարձնում (чурается) լեզվի նոր ուսմունքի հաջողություններից մտածողության՝ նրա նվաճած պատմական անալիզի բնագավառում, ով համառ կերպով չի ուզում տեսնել այդ անալիզի թափանցման աստիճանը մտածողության տեխնիկայի սաղմնային վիճակի մեջ, նա իրեն զրկում է հզոր գործիքից կոնկրետ մատերիայի վրա աշխատելու մեջ ևս՝ գիտակցաբար զինաթափ անելով իրեն նաև կուլտուրական ֆրոնտի այնպիսի կտրվածքում, ինչպիսին է հակակրոնական պայքարը։

Այսպիսի զենք ունենալու դեպքում հարկ չի լինում հակառակորդին այնպես վռնդելու մեկ դիրքից, որ նրան հնարավորություն տրվի մի ուրիշը կամ երրորդը գրավելու. սրանով զինվածը կարծես քիմիաբար լուծում է ամենայն կրոնի, կրոնական ամենայն հավատալիքի ամեն տեսակի հիմնավորումը հավասարապես: Այս պայքարի մեջ հարցը ո՛չ թե «աստված», «սուրբ» և նման ֆետիշացված տերմիններին է վերաբերում,