Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/230

Այս էջը հաստատված է

այլ նրանց արտադրաբար և հանրորեն առաջացող ֆունկցիաներին և հատկապես այդ ֆունկցիաների փոխհարաբերություններին։ Ո՛չ թե այն է վտանգավորը մեր հասարակության համար, որ մեկն ու մեկը կարտասանի „спасибо“ („спаси бог“-ից ‘աստված փրկի’) կամ թեկուզ „слава богу“) (‘փառք աստծու’), այլ այն, թե ի՛նչ տեղ է հատկացնում նա ֆետիշացված և փոխանունացված (հիպոստազիսացված) տերմինին։ Ոչ մի հակակրոնականի կամ մարտնչողի մտքովը չի անցնի թիրախի բռնել ռուս մարդուն, երբ մալարիայի պարազիտից տառապելով, նա ասի меня лихорадит ‘ինձ դողացնում է’, կամ շոգի ժամանակ, ‘շոգում եմ’ ասելու փոխարեն il fait chaud“ ‘ինձ շոգացնում է’, անձրևի ժամանակ ‘անձրև է գալիս’ ասելու փոխարեն “il pleut“ ‘նա երկնքից թափում է’ ասող ֆրանսիացուն, ինչպես է նաև փոխանակ ‘անձրև է գալիս’ „es regnet" ասող գերմանացուն և այլն, թեև այս բոլոր այսպես կոչվող անդեմ բայերը՝ ռուսական „меня лихорадит”, ֆրանսիական „fait chaud“՝ ‘շոգացնում է’, ֆրանսիական „il pleut“, գերմ. „es regnet"՝ ‘նա թափում է երկնքից’ շփոթ են առաջ բերում այժմ, իբրև բացառիկ բայեր, քանի որ արտահայտելով առողջական կամ բնության վիճակը՝ նրանք, հակառակ մեր մտածողության ակնկալությանը, ձևավորված են իբրև ներգործական բայեր, և այդ ստիպում է սխոլաստիկական քերականություններ կազմողներին դրանց «անդեմ» անվանելու, այնինչ իսկապես այդ դեմքը, երրորդը, կա, բայց այդ դեմքը սուբեկտն է՝ նա (он, она, կամ оно), երբեմնի արտադրական տոտեմը. ռուսական „меня лихорадит“ բայի մեջ դա տկարության ոգին է, ֆրանս. „il fait chaud“ ‘նա շոգացնում է’ բայի մեջ՝ ‘աստված-արևը’ (le soleil), դարձյալ ֆրանս. il pleut, ինչպես և գերմ. es regnet ‘նա (աստված-երկինքը) ջուր է թափում’ բայի մեջ՝ ‘աստված-երկինքը’: Սա ժառանգությունն է մարդկության այն իրոք նախապատմական կեցության, ըստ որում ոչ թե մեկ, այլ տարբեր էպոխաների, երբ մարդկությունը համոզված էր, մենք այժմ կասենք՝ դեռևս հավատում էր, որ հիվանդություններ ուղարկում են և եղանակ շինում հատուկ ոգիները, աստվածությունները և այլ ֆետիշները: Լեզվի նոր ուսմունքը հենց այսպես էլ բացատրում է նաև ո՛չ միայն աստծու, այլև՛, որ ավելի կարևոր է, մեր ռեալ կյանքի բոլոր հարաբերությունները, որոնք կապվում են նրա (աստծու) հետ՝ համաձայն այժմ էլ գոյություն