Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/231

Այս էջը հաստատված է

ունեցող վերապրուկ (пережиточные) աշխարհայացքների։

Միության ժողովուրդների ազգային փոխհարաբերությունների մեջ էլ [իսկ դա պահանջում է, ամենախոր և բազմակողմանի հաշվառում] բանը արհամարհական, այս կամ այն ժողովրդին ծաղրող կամ խայտառակող կենցաղային մականունները չեն։ Մեծապետականությունների (ոչ միայն ռուսական մեծապետականության) ճնշման և կամայականության (разгула) տևականությունը հասել է (իսկ արտասահմանում հիմա էլ հասնում է) հալածվող կամ նրանց ինքնագիտակցության մեջ բարոյապես նվաստացվող ազգային միավորումների այնպիսի ստորացման, որ մի շարք ժողովուրդներ մինչև այժմ հրաժարվում են իրենց հարազատ անուններից, որոնք ինքնին բացարձակապես չունեն վիրավորական որևէ բան. ընդհակառակը, դրանք, եթե մարդկության պատմության մեջ իրենց կուլտուրական ներդրումներով ամենածանոթ հնագույն ժողովուրդների անունները չեն, ապա միշտ հանդիսանում են մականուններ (прозвища) կամ կոսմիական աշխարհայացքի էպոխայից՝ ‘երկնքի որդիներ’, ‘արևի որդիներ’ և այլն, կամ թե, ավելի հազվադեպ, տոտեմական աշխարհայացքի էպոխայից, որ առնված են բուսական կամ կենդանական աշխարհից նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք կարծես թե բացահայտ հիմք ունեն մեր կենցաղավարության մեջ վատ մտքով մեկնաբանվելու, օր. ‘շան որդիներ’։

Բայց չկա ոչ մի ժողովուրդ, որի նախահայրերը անցած չլինեն նրա այժմյան բարձրադղորդ ազգային անվան նույն այդ կուլտուրային շան իմաստավորումը ունեցող հասարակական զարգացման ստադիան։ Այս կարգով պարզվեց, որ մեգալիթյան հին քարե դարերից մինչև եվրոպական միջերկրածովյան քաղաքաշինությունը, հույների Աթենք և լատիներենի Հռոմ կենտրոնով, միևնույն բառը յուր իմաստների հերթափոխությունների մեջ անցել է Հայաստանի Գեղամա լեռներում գտնված հսկա քարե ձկներից մինչև Միներվա— քաղաքաշինուհին և մինչև սիրո ու գեղեցկության Վեներան։ Միևնույն բառը նշանակել է ոչ միայն երկու հակադրություններ՝ ‘կույս’, ‘մայր’ (‘վեստալուհի’) և ‘յուր հմայքները վաճառող կին’, այլ նաև ‘շուն’, նախ և առաւ կուլտային շան զանազան տեսակները, սկսած կոսմիական Ցերբերից, որը Արևմուտքից ներքև՝ ստորերկրյա աշխարհը փոխադրված Դժոխքն էր պահպանում, մինչև արևի